որովհետև տան մեջ չեմ բնակվել այն օրից, երբ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից։ Ես շրջում եմ՝ իջևանելով վրաններում։
ԵԼՔ 26:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խորանի դռան համար մեկ այլ վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վրանի մուտքի համար մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանի և կարմիր թելից ու մանած նուրբ կտավից. նկարազարդ գործ։ |
որովհետև տան մեջ չեմ բնակվել այն օրից, երբ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից։ Ես շրջում եմ՝ իջևանելով վրաններում։
Մի վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն ու վառ կարմիր մանվածքից և ասեղնագործված բեհեզից։ Դրանց վրա կասեղնագործես քերովբեների պատկերներ։
Բակի դռան վարագույրի երկարությունը թող լինի քսան կանգուն։ Կապույտ, ծիրանի ու կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից պատրաստված թող լինի այն՝ նկարագեղ ասեղնագործությամբ։ Դրանց սյուները թող լինեն չորս հատ, խարիսխներն էլ՝ չորս հատ։
«Դատաստանի լանջապանակը հմտորեն ասեղնագործված կանես եփուդի նման՝ ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից։
խորանը և նրա ծածկը, նրա ծոպավոր վարագույրներն ու օղակները, նրա տախտակներն ու նիգերը, նրա սյուներն ու խարիսխները,
խնկարկության սեղանն ու նրա լծակները, օծության յուղը, բաղադրյալ խունկը, խորանի դռան վարագույրը,
Վկայության խորանի դռան վարագույրը կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից պատրաստեց՝ ասեղնագործ քերովբեներով։
Բակի դռան վարագույրները կապույտ, ծիրանի ու կարմիր մանվածքից էին և նրբահյուս բեհեզով զարդարված։ Քսան կանգուն էր դրանց երկարությունը։ Բարձրությունը հինգ կանգուն էր՝ բակի առագաստներին հավասար։
Խունկ ծխելու ոսկե սեղանը կտեղավորես Ուխտի տապանակի առաջ։ Քողե վարագույր կանցկացնես Վկայության խորանի դռանը։
Քեզ պես-պես հագցրի. երկնագույն զգեստ հագցրի քեզ, մեջքիդ բեհեզ գոտի կապեցի, քեզ վրա ընտիր մետաքս գցեցի։
Գեթսոնի որդիները պահպանելու են Վկայության խորանը, խորանի արտաքին ծածկոցը և դռան վարագույրը,
Այն օրը, երբ խորանը կանգնեցվեց, ամպը ծածկեց խորանը՝ Վկայության տունը։ Երեկոյան խորանի վրա ամպը կրակի տեսք էր ստանում մինչև առավոտ։
Հիսուսը նրան ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով։