Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 9:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Այն օրը, երբ խորանը կանգնեցվեց, ամպը ծածկեց խորանը՝ Վկայության տունը։ Երեկոյան խորանի վրա ամպը կրակի տեսք էր ստանում մինչև առավոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Այն օրը, երբ վրանը կանգնեցվեց, ամպը ծածկեց վկայության վրանը։ Երեկոյից մինչև առավոտ կրակի տեսքով այն մնում էր վրանի վրա։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 9:15
21 Խաչաձեւ Հղումներ  

Ցերեկը նրանց առաջնորդեցիր ամպի սյունով, իսկ գիշերը՝ հրի սյունով՝ լուսավորելով նրանց ճանապարհը, որով գնում էին։


դու քո բազում գթության և ողորմության պատճառով չլքեցիր և չցրեցիր նրանց անապատում և նրանցից չհեռացրիր ամպի սյունը, որ առաջնորդում էր նրանց ցերեկը, և ոչ էլ հրի սյունը, որ գիշերը լուսավորում էր նրանց ճանապարհը, որով գնում էին։


Երկիրը շաղախվեց նրանց արյունով Եվ պղծվեց նրանց գործերով, Որովհետև պոռնկացան իրենց ընթացքով։


Աստված առաջնորդում էր նրանց. ցերեկը ամպի սյունով էր ցույց տալիս ճանապարհը, իսկ գիշերը՝ հրե սյունով, որպեսզի նրանց լուսավորի, և գիշեր-ցերեկ գնան։


Ցերեկը ամպի սյունը, իսկ գիշերը հրե սյունը երբեք չէր անհայտանում Իսրայելի որդիների առջևից։


Առավոտյան Տերը հրի ու ամպի սյան միջով նայեց եգիպտացիների բանակին և խուճապի մատնեց եգիպտացիների բանակը։


«Առաջին ամսի առաջին օրը կկանգնեցնես Վկայության խորանը,


Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայելի որդիները գնում էին իրենց ամբողջ բազմությամբ,


իսկ երբ ամպը չէր վերանում, չէին գնում, մինչև ամպը վերանար,


Տերը պիտի գա, և Սիոն լեռան բոլոր տեղերը ու նրա շուրջը եղած ամեն ինչ ցերեկն ամպհովանի պիտի ունենան, իսկ գիշերը պիտի ծածկվեն ողջ փառավորությամբ, բորբոքված կրակի լույսի ու ծխի նման։


Տապանակը ճանապարհ ընկնելիս Մովսեսն ասում էր. «Վե՛ր կաց, Տե՜ր, և թող ցանուցիր լինեն քո թշնամիները, թող փախուստի դիմեն բոլոր քեզ ատողները»։


և այս երկրի բոլոր բնակիչները հասու են դարձել, որ դու, Տե՛ր, այս ժողովրդի մեջ ես, դեմ հանդիման երևում ես ինձ, Տե՜ր, և քո ամպը նրանց վրա է, և ցերեկը սյունակերպ ամպի մեջ գնում ես նրանց առաջից, իսկ գիշերը՝ հրե սյան նման։


Երբ ժողովուրդը համախմբվեց Մովսեսի ու Ահարոնի դեմ, նրանք դիմեցին դեպի Վկայության խորան։ Ամպն իսկույն ծածկեց խորանը, և երևաց Տիրոջ փառքը։


Եղբայրնե՛ր, չեմ ուզում մոռանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդության տակ էին, բոլորն էլ ծովով անցան,


որ ձեր ճանապարհին ընթանում է ձեր առջևից, ձեզ համար տեղ ընտրում, գիշերը առաջնորդում ձեզ հրով, իսկ ցերեկը՝ ամպով, ցույց տալով ձեզ այն ճանապարհը, որով պիտի գնաք”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ