Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 25:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բռնակները կանցկացնես տապանակի կողքերին ամրացված օղակների մեջ, որպեսզի դրանցով բարձրացնեն տապանակը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ձողերը կանցկացնես տապանակի կողքերին եղած օղակների մեջ, որպեսզի դրանցով վերցվի տապանակը։

Տես գլուխը



ԵԼՔ 25:14
8 Խաչաձեւ Հղումներ  

Ղևտացիների որդիները վերցրին Աստծու տապանակը՝ բռնակները դնելով իրենց ուսերին, ինչպես Մովսեսն էր գրավոր պատվիրել ըստ Աստծու խոսքի։


Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք իրավունք չունի վերցնելու Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև նրանց է Տերն ընտրել իր տապանակը կրելու և նրա առաջ հավիտյան ծառայելու համար»։


Չփտող փայտից բռնակներ կպատրաստես և դրանք կպատես ոսկով։


Բռնակները Ուխտի տապանակի օղակների մեջ թող անշարժ մնան։


պսակից ներքև։ Օղակները ծառայելու են սեղանը բարձրացնելու համար՝ բռնակները դրանց մեջ անցկացնելով։


Բռնակները պատրաստի՛ր չփտող փայտից ու դրանք պատի՛ր մաքուր ոսկով, և դրանցով թող սեղանը բարձրացվի։


Երկու կողմերից մաքուր ոսկուց երկուական օղակներ կպատրաստես պսակից ներքև։ Դրանք կամրացնես նրա երկու անկյուններին, որպեսզի լծակները օղակների մեջ անցկացնելով՝ այն բարձրացվի։


Նավեի որդի Հեսուն գնաց քահանաների մոտ և ասաց նրանց. «Վերցրե՛ք Ուխտի տապանակը, և յոթ քահանաներ յոթ տոնական եղջերափողեր առած՝ թող գնան Տիրոջ տապանակի առջևից»։