Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 25:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Չփտող փայտից բռնակներ կպատրաստես և դրանք կպատես ոսկով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Սատիմի փայտից ձողեր կշինես և դրանք կպատես ոսկով։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 25:13
14 Խաչաձեւ Հղումներ  

Լծակները դուրս էին մնացել և դրանց գլուխները երևում էին սրբությունից, սրբարանի դիմաց, բայց դրսից չէին երևում։ Դրանք այնտեղ են մնում մինչև այսօր։


Ղևտացիների որդիները վերցրին Աստծու տապանակը՝ բռնակները դնելով իրենց ուսերին, ինչպես Մովսեսն էր գրավոր պատվիրել ըստ Աստծու խոսքի։


Չորս ոսկե օղակներ կձուլես և կամրացնես դրա չորս անկյուններին. երկու օղակները՝ մի կողմից, երկու օղակները՝ մյուս կողմից։


Բռնակները կանցկացնես տապանակի կողքերին ամրացված օղակների մեջ, որպեսզի դրանցով բարձրացնեն տապանակը։


Բռնակները պատրաստի՛ր չփտող փայտից ու դրանք պատի՛ր մաքուր ոսկով, և դրանցով թող սեղանը բարձրացվի։


կարմիր ներկված խոյի մորթիներ, կապույտ ներկված մորթիներ և չփտող փայտեր,


Զոհասեղանի համար լծակնե՛ր պատրաստիր չփտող փայտից և դրանք պատի՛ր պղնձով։


Լծակները կպատրաստես չփտող փայտից ու դրանք կպատես ոսկով։


Լծակները շինեց չփտող փայտից և դրանք պատեց ոսկով։


Սեղանը դրեց Վկայության խորանի մեջ՝ խորանի հյուսիսային կողմից, խորանի վարագույրից դուրս։


Ոսկե զոհասեղանը թող ծածկեն կապույտ կերպասով, դրա վրա կաշվե կապույտ ծածկոց գցեն և ապա տեղադրեն բռնակները։


Ապա թող դրա վրա դնեն զոհասեղանի վրա կատարվող պաշտամունքի սպասքը՝ բուրվառները, մսահանները, տաշտերը, ծածկիչներն ու զոհասեղանի ողջ սպասքը։ Դրա վրա կաշվե կապույտ ծածկոց թող գցեն և տեղադրեն բռնակները։ Ապա ծիրանի կերպասով թող ծածկեն ավազանն ու նրա խարիսխները, դրանց վրա կաշվե կապույտ ծածկոց գցեն և դնեն լծակների վրա։


Այն թող ծածկեն կաշվե կապույտ ծածկոցով, իսկ դրա վրա կապույտ ձորձ գցեն, և ապա հագցնեն բռնակները։


Այս ամենը թող ծածկեն կարմիր կերպասով, որի վրա կաշվե կապույտ ծածկոց թող գցեն, և ապա տեղադրեն բռնակները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ