Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 25:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Ձողերը կանցկացնես տապանակի կողքերին եղած օղակների մեջ, որպեսզի դրանցով վերցվի տապանակը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Բռնակները կանցկացնես տապանակի կողքերին ամրացված օղակների մեջ, որպեսզի դրանցով բարձրացնեն տապանակը։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 25:14
8 Խաչաձեւ Հղումներ  

Ղևտացիների որդիները Աստծու տապանակը իրենց ուսերի վրա վերցրին ձողերով, ինչպես որ հրամայել էր Մովսեսն ըստ Տիրոջ խոսքի։


Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք չվերցնի Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև Տերը նրա՛նց ընտրեց, որ կրեն Աստծու տապանակը և ծառայեն նրան հավիտյան»։


Սատիմի փայտից ձողեր կշինես և դրանք կպատես ոսկով։


Ձողերը թող մնան տապանակի օղակների մեջ, դրանցից չհանվեն։


Օղակները կցված պետք է լինեն եզրերին իբրև ձողերի տեղեր, որպեսզի սեղանը բարձրացվի։


Ձողերը կպատրաստես սատիմի փայտից և դրանք կպատես ոսկով. դրանցով կբարձրացվի սեղանը։


Եվ նրա համար ոսկուց երկու օղակներ կշինես. շրջանակի տակից նրա երկու կողքերին երկու կողմի վրա կշինես, որպեսզի նրանցով այն բարձրացնելու համար ձողերն անցկացնելու տեղեր լինեն։


Նավեի որդի Հեսուն կանչեց քահանաներին և ասաց նրանց. «Վերցրե՛ք ուխտի տապանակը, և յոթ քահանաներ յոթ հոբելյանական փողեր թող առնեն Տիրոջ տապանակի առջևից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ