ԵԼՔ 23:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի տարվա ընթացքում չէ, որ պիտի հեռացնեմ նրանց քեզնից, որպեսզի երկիրը անապատի չվերածվի, և քո շրջակայքում չբազմանան երկրի գազանները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց մի տարվա մեջ չեմ քշի քո առջևից, որպեսզի երկիրը ամայի չդառնա, և դաշտի գազանները չբազմանան քո դեմ։ |
որովհետև ես ազգեր պիտի հեռացնեմ քո առաջից, պիտի ընդարձակեմ քո սահմանները, և ոչ ոք աչք չպիտի ունենա քո երկրի վրա, եթե տարվա մեջ երեք անգամ ներկայանաս Տիրոջը՝ Աստծուն։
Եվ Տերը՝ քո Աստվածը, աստիճանաբար կվերացնի այդ ազգերին քո առջևից։ Դու չպետք է նրանց միանգամից կոտորես, որպեսզի երկիրն ամայի չդառնա, և անապատի գազանները չբազմանան քո շուրջը։
Հեբուսացիները բնակվում էին Երուսաղեմում, և Հուդայի որդիները չկարողացան մարտնչել նրանց դեմ, հեբուսացիները մինչև այսօր Երուսաղեմում բնակվում են Հուդայի որդիների հետ։
Եփրեմյանները չվերացրեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին եփրեմյանների մեջ, մինչև որ եգիպտացիների փարավոն արքան ելավ գրավեց քաղաքը, այն հրով այրեց, ջարդեց Գազերում բնակվող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տվեց իր դստերը, և նրանք դարձան հարկատու ծառաներ։