Առավել ևս մեր հոգիները Լցվեցին մեզ նախատողների նախատինքներով Եվ արհամարհանքներով ամբարտավանների։
ԵԼՔ 23:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո ժողովրդի բոլոր արու զավակները տարվա մեջ երեք անգամ պետք է ներկայանան Տիրոջը՝ քո Աստծուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տարին երեք անգամ քո բոլոր արու մարդիկ պիտի ներկայանան Ամենակալի առջև՝ Տիրոջը։ |
Առավել ևս մեր հոգիները Լցվեցին մեզ նախատողների նախատինքներով Եվ արհամարհանքներով ամբարտավանների։
Դու ես ինձ հզորացնող Աստվածը. Ինչո՞ւ մոռացար ինձ, Ինչո՞ւ տրտում գնամ իմ թշնամուց նեղվելիս։
Ուղարկի՛ր, Տե՜ր, քո լույսն ու ճշմարտությունը, Որ առաջնորդեն ինձ և հանեն Դեպի քո սուրբ լեռը և քո բնակության հարկերը։
և ոչ էլ այն, որ դրանցով գաք ու կանգնեք իմ առաջ։ Քանզի ո՞վ խնդրեց դա ձեզնից, որ գաք ու կոխոտեք իմ գավիթները։
Փնտրե՛ք այն տեղը, որ Տերը՝ ձեր Աստվածը, կընտրի ձեր ցեղերից մեկի տարածքում, և այդ կլինի նրա բնակության և նրա անվան պաշտամունքի վայրը. այնտե՛ղ մտեք։
Տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին, քո արուները պետք է կանգնեն Տիրոջ՝ քո Աստծու առջև այն վայրում, որ կընտրի Տերը։ Ոչ ոք Տիրոջ՝ քո Աստծու առջև դատարկաձեռն չպետք է երևա,
երբ ամբողջ Իսրայելը հավաքվի, Տիրոջ՝ քո Աստծու առջև կանգնելու համար, այն վայրում, որ կընտրի Տերը, այս օրենքները կկարդաք Իսրայելի որդիներին ի լուր,