Իջար Սինա լեռան վրա և երկնքից խոսեցիր նրանց հետ ու նրանց տվեցիր ուղիղ դատաստաններ և ճշմարիտ օրենքներ, բարի հրամաններ և պատվիրաններ,
ԵԼՔ 20:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ասաց Մովսեսին. «Այսպե՛ս ասա Հակոբի տանը և հաղորդի՛ր Իսրայելի որդիներին. “Դուք ինքներդ տեսաք, որ երկնքից խոսեցի ձեզ հետ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ասաց Մովսեսին. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “Դուք տեսաք, որ երկնքից խոսեցի ձեզ հետ։ |
Իջար Սինա լեռան վրա և երկնքից խոսեցիր նրանց հետ ու նրանց տվեցիր ուղիղ դատաստաններ և ճշմարիտ օրենքներ, բարի հրամաններ և պատվիրաններ,
“Որևէ ազգ կրակի միջից խոսող կենդանի Աստծու ձայնը լսե՞լ է”, ինչպես դու լսեցիր ու կենդանի մնացիր,
Երկնքից լսելի եղավ քեզ խրատող նրա խոսքը, երկրի վրա ցույց տվեց քեզ իր մեծ կրակը, և կրակի միջից լսեցիր նրա պատգամները,
ասացին. “Տերը՝ Աստված, ահա մեզ ցույց տվեց իր փառքն ու իր մեծությունը, և նրա ձայնը լսեցինք կրակի միջից։ Այսօր տեսանք, որ Աստված խոսում է մարդու հետ, և մարդը կենդանի է մնում։
Որովհետև միս ու արյունից կազմված այդ ո՞ր մարդն է, որ կրակի միջից լսել է կենդանի Աստծու ձայնը, ինչպես մենք լսեցինք, ու կենդանի է մնացել։