ԵԼՔ 17:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին։ Քիչ էլ մնա՝ ինձ կքարկոծեն»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին. քիչ է մնում, որ ինձ քարկոծեն»։ |
Մովսեսն աղաղակեց առ Աստված, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Այն նետեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ Այնտեղ Աստված ժողովրդին տվեց օրենք ու պատվիրաններ և այնտեղ էլ փորձության ենթարկեց նրան։
ու դիմեց Տիրոջը. «Ինչո՞ւ ես ինձ՝ քո ծառային, չարչարում, Տե՜ր, ինչո՞ւ քո առջև շնորհք չգտա, և այս ժողովրդի ողջ բարկությունն իմ վրա թափեցիր։
Եվ ողջ ժողովուրդը սպառնաց քարկոծել նրանց քարերով։ Եվ Տիրոջ փառքը Վկայության խորանի վրա ամպի մեջ երևաց Իսրայելի բոլոր որդիներին։
Կորխն իր բոլոր մարդկանց հավաքեց նրանց շուրջը՝ Վկայության խորանի դռանը։ Եվ Տիրոջ փառքը երևաց ողջ ժողովրդին։
Եվ մինչ նրանք շրջում և ուսուցանում էին, Անտիոքից և Իկոնիոնից եկան հասան հրեաներ, որոնք Պողոսի և Բառնաբասի հետ համարձակությամբ վիճելով՝ խաբեցին ժողովրդին, որ հեռու մնան նրանցից, քանի որ ոչ մի ճշմարիտ բան չեն ասում, այլ ամեն ինչ ստում են։ Եվ Պողոսին քարկոծելով՝ քարշ տվեցին քաղաքից դուրս ու նրան մեռած էին համարում։
Դավիթը մեծ տագնապի մեջ էր. ժողովուրդն ուզում էր նրան քարկոծել, որովհետև ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների ու աղջիկների համար։