Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 14:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Եվ մինչ նրանք շրջում և ուսուցանում էին, Անտիոքից և Իկոնիոնից եկան հասան հրեաներ, որոնք Պողոսի և Բառնաբասի հետ համարձակությամբ վիճելով՝ խաբեցին ժողովրդին, որ հեռու մնան նրանցից, քանի որ ոչ մի ճշմարիտ բան չեն ասում, այլ ամեն ինչ ստում են։ Եվ Պողոսին քարկոծելով՝ քարշ տվեցին քաղաքից դուրս ու նրան մեռած էին համարում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Ապա Անտիոքից ու Իկոնիոնից հրեաներ եկան, ժողովրդին համոզեցին և Պողոսին քարկոծելով քաղաքից դուրս քաշեցին ու կարծում էին, թե մեռել է։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 14:19
26 Խաչաձեւ Հղումներ  

հալածանքներին, չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրայում։ Գիտես, թե ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և Տերն ինձ ազատեց այդ բոլորից։


երեք անգամ խարազանվել, մեկ անգամ քարկոծվել, երեք անգամ նավաբեկության ենթարկվել, մեկ ցերեկ ու մեկ գիշեր տառապել եմ ծովի անդունդներում։


Երբ հեթանոսներն ու հրեաներն իրենց իշխանավորներով նրանց անարգելու և քարկոծելու դիմեցին,


Երբ հրեաներն այդ բազմությունը տեսան, նախանձով լցվեցին և Պողոսի ասածներին ընդդիմախոսելով՝ հայհոյում էին։


Աբրահամի սերո՞ւնդ են՝ ես էլ։ Քրիստոսի սպասավորնե՞ր են, ավելի հանդգնությամբ կարող եմ ասել, թե ես առավե՛լ ևս։ Եթե վաստակով՝ առավել, եթե գանակոծությամբ՝ առավե՛լ ևս, եթե բանտարկությամբ՝ ավելի՛ քան նրանք, եթե մահվան վտանգով՝ բազում անգամ։


Եվ քաղաքից դուրս հանելով՝ քարկոծեցին, իսկ վկաներն իրենց զգեստները դրեցին Սողոս անունով մի երիտասարդի ոտքերի առաջ։


Ես ամեն օր մահվան դեմ եմ կանգնում։ Երդվում եմ այն պարծանքով, որ ունեմ ձեր հանդեպ մեր Տեր Հիսուս Քրիստոսով։


Բայց երբ Թեսաղոնիկեի հրեաներն իմացան, թե Բերիայում էլ Պողոսի կողմից քարոզվեց Աստծու խոսքը, այնտեղ էլ եկան՝ ժողովրդի բազմությունը հուզելու և գրգռելու։


քանի որ ես ինքս եմ նրան ցույց տալու, թե նա ինչքա՜ն պետք է չարչարվի իմ անվան համար»։


Իսկ երբ թափվում էր քո վկայի՝ Ստեփանոսի արյունը, ես ինքս նրա մոտ էի կանգնել և համաձայն էի նրա սպանությանը, ավելին, նրան սպանողների հագուստներն էի պահում”։


Այդ քաղաքում ավետարանելուց և շատերին աշակերտ դարձնելուց հետո վերադարձան Լյուստրա, Իկոնիոն և Անտիոք՝


Թող նա էշի թաղումով թաղվի, թող նեխված Երուսաղեմի դարպասից այն կողմ գցվի»։


Պերգեից գնալով, եկան Պիսիդյան Անտիոք քաղաքը և շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ նստեցին։


Իկոնիոնում Պողոսն ու Բառնաբասը միասին էին մտնում հրեաների ժողովարանը և նույն ձևով խոսում, այնպես որ թե՛ հրեաների և թե՛ հեթանոսների մի մեծ բազմություն հավատաց։


Բայց չհավատացող հրեաները հեթանոսների մտքերը ևս չարացրին եղբայրների դեմ։


Եվ քաղաքի մեծ մասի մեջ պառակտում առաջ եկավ. ոմանք հրեաների կողմն էին, ոմանք՝ առաքյալների։


Եվ այս ասելով՝ հազիվ հանդարտեցրին ժողովրդի բազմությունը, որ իրենց զոհ չմատուցեն, այլ յուրաքանչյուրը գնա իր տեղը։


Այնտեղից նավարկելով՝ գնացին Անտիոք, որտեղից հանձնված էին Աստծու շնորհներին իրենց կատարած գործի համար։


մարդիկ, որոնք իրենց անձը նվիրեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար։


Բազմաթիվ ճանապարհորդություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից։


Եղբայրնե՛ր, դուք, արդարև, նմանվեցիք Աստծու այն եկեղեցիներին, որ Հրեաստանում են Քրիստոս Հիսուսով, որովհետև դուք ևս չարչարանքների ենթարկվեցիք ձեր հայրենակիցների կողմից, ինչպես որ նրանք՝ հրեաների կողմից,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ