ԵԼՔ 17:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ քանի որ Մովսեսի ձեռքերը ծանրանում էին, Ահարոնն ու Ովրը մի քար բերեցին, և նա նստեց դրա վրա, ապա Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից, մյուսն այն կողմից, բռնեցին նրա թևերի տակից։ Այսպիսով Մովսեսի ձեռքերը մինչև արևի մայր մտնելը բարձրացած մնացին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսի ձեռքերը հոգնությունից ծանրացան. նրանք մի քար առան և դրեցին նրա տակը։ Մովսեսը նստեց դրա վրա։ Ահարոնն ու Ովրը՝ մեկն այս կողմից, մյուսն այն կողմից, վեր պահեցին նրա ձեռքերը, և մինչև արեգակի մայր մտնելը նրա ձեռքերը հաստատուն մնացին։ |
Եվ երբ Մովսեսը բարձրացնում էր ձեռքերը, հաղթում էր Իսրայելը, իսկ երբ իջեցնում էր ձեռքերը, հաղթում էին ամաղեկացիները։
Եվ ծերերին ասաց. «Հանգստացե՛ք այստեղ, մինչև որ մենք վերադառնանք ձեզ մոտ։ Ահա Ահարոնն ու Ովրը ձեզ հետ են։ Եթե որևէ մեկը վեճ ունենա, թող գնա նրանց մոտ»։
քանզի հույս ունենք, որ տակավին փրկելու է՝ մեզ համար ձեր արած աղոթքների օգնությամբ, որպեսզի բազում անձանց աղոթքների միջոցով մեզ տրված շնորհը տեսնելով՝ շատերը մեզ համար գոհություն տան Աստծուն։
Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար։
որովհետև գիտեմ, որ դա ծառայելու է իմ փրկությանը՝ ձեր աղոթքների շնորհիվ և Հիսուս Քրիստոսի Հոգու օգնությամբ։
Միայն թե նա հավատո՛վ թող խնդրի և ոչ երկմտելով, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տարուբերվող ալիքներին։