Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 15:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մովսեսն աղաղակեց առ Աստված, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Այն նետեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ Այնտեղ Աստված ժողովրդին տվեց օրենք ու պատվիրաններ և այնտեղ էլ փորձության ենթարկեց նրան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մովսեսն աղաղակեց Տիրոջը, և Տերը նրան մի փայտ ցույց տվեց։ Մովսեսն այն գցեց ջրի մեջ, և ջուրը քաղցրահամ դարձավ։ Այստեղ Տերը նրանց օրենք ու դատաստան տվեց և այստեղ փորձեց նրանց։

Տես գլուխը



ԵԼՔ 15:25
26 Խաչաձեւ Հղումներ  

Եղիսեեն գնաց ջրերի ակունքը և այնտեղ աղ գցելով՝ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ և անբերրիություն չառաջանան”»։


Եղիսեեն ասաց. «Ալյո՛ւր վերցրեք ու լցրե՛ք այդ կաթսայի մեջ»։ Նա ասաց իր սպասավոր Գեեզիին. «Դի՛ր ժողովրդի առջև, որ ուտեն»։ Եվ կաթսայի այդ ճաշը ոչ ոքի չվնասեց։


Աստծու մարդը հարցրեց. «Ո՞ւր ընկավ»։ Նա ցույց տվեց տեղը, և Եղիսեեն, մի փայտ կտրելով, այնտեղ գցեց, ու երկաթը ջրի երեսը լողաց։


Անօրեններին պիտի սովորեցնեմ քո ճամփաները, Եվ ամբարիշտները պիտի վերադառնան դեպի քեզ։


Ահավասիկ դուք մեռնում եք մարդկանց նման Եվ ընկնում եք, ինչպես մեկն իշխաններից։


Նաև շատ կլինեն ծերության մեջ, Թարմ և փափուկ,


Փարավոնը մոտեցավ։ Իսրայելի որդիները, բարձրացնելով աչքերը, տեսան, որ եգիպտացիները գալիս են իրենց հետևից, և սաստիկ վախեցան։ Եվ Իսրայելի որդիներն աղաղակեցին առ Աստված


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես ձեզ համար հաց եմ տեղացնելու երկնքից։ Ժողովուրդը թող ելնի ու հավաքի այն, ինչքան անհրաժեշտ է յուրաքանչյուր օրվա համար։ Եվ կփորձեմ, թե կապրե՞ն իմ օրենքներով, թե՞ ոչ։


Եվ Մովսեսն աղաղակեց Տիրոջը՝ ասելով. «Ի՞նչ անեմ այս ժողովրդին։ Քիչ էլ մնա՝ ինձ կքարկոծեն»։


Եվ Մովսեսն ասաց նրանց. «Քաջալերվե՛ք, որովհետև Աստված ձեզ փորձելու համար եկավ ձեզ մոտ, որպեսզի նրա երկյուղը լինի ձեր մեջ, և դուք չմեղանչեք»։


Ինչպես արծաթը և ոսկին են փորձվում քուրայի մեջ, այնպես էլ Աստված է սրտերն ընտրում։


Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։


Նրանց նենգավոր լեզուները խոցոտող նետ են։ Նրանց բերանի խոսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղության մասին են խոսում, իսկ նրանք իրենց սրտում թշնամություն ունեն։


Երբ շրջում էի այնտեղ, ահա գետափին՝ այս ու այն կողմերում, բազմաթիվ տնկած ծառեր տեսա։


Նա ասաց ինձ. «Այս ջուրը, որ դեպի արևելք՝ գալիլեացիների կողմն է դուրս գալիս, իջնում է Արաբիա ու գալիս է մինչև ծով՝ ջրերի ելքը, և ջրերը պիտի բուժի։


Քանի որ խաչի քարոզությունը կորուսյալներին հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն։


քեզ ասած նշանը կամ հրաշքը կատարվի, և հետո նա ասի՝ “Գնանք պաշտենք աստվածների”, որոնք օտար են և անծանոթ ձեզ համար,


Նա անապատում կերակրեց քեզ մանանայով, որը անծանոթ էր քո հայրերին, որպեսզի քեզ չարչարի ու փորձի, և վերջում բարություն անի քեզ։


Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տերը քեզ առաջնորդեց անապատի միջով, որպեսզի քեզ տանջելով փորձի ու իմանա, թե ի՛նչ կա քո սրտում, պահո՞ւմ ես նրա պատվիրանները, թե՞ ոչ։


որ նրանցով փորձի Իսրայելին, թե արդյոք նրանք կզգուշանա՞ն և Տիրոջ ճանապարհով կգնա՞ն, ինչպես զգուշացան նրանց հայրերը, թե՞ ոչ»։


Սրանք են այն ազգերը, որոնց թողեց Հեսուն, որպեսզի նրանցով փորձվի Իսրայելի այն մասը, որը չէր մասնակցել Քանանին տիրելու պատերազմներին.


որպեսզի նրանցով փորձվի Իսրայելը, և իմացվի, թե կլսե՞ն արդյոք Տիրոջ պատվիրանները, որ նա տվել էր նրանց հայրերին Մովսեսի միջոցով։