ԵԼՔ 14:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ փարավոնը կասի իր ժողովրդին. “Իսրայելի որդիները մոլորվել են երկրում, քանի որ անապատը շրջափակել է նրանց”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փարավոնը Իսրայելի որդիների մասին կասի, թե՝ “Մոլորվել են այս երկրում, անապատը շրջափակել է նրանց”։ |
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ վերադառնան և բանակեն Մագդովղի ու ծովի միջև գտնվող Հանգրվանում [𝕸 Պի հախիրոտ]՝ Բեեղսեպփովնի դիմաց։ Դրա դիմաց՝ ծովեզերքին, թող բանակեն։
Ես պիտի կարծրացնեմ փարավոնի սիրտը. նա պիտի հետապնդի նրանց, և պիտի փառավորվեմ փարավոնի ու նրա ողջ զորքի միջոցով։ Եվ բոլոր եգիպտացիները պիտի իմանան, որ ես եմ Տերը»։ Եվ արեցին այդպես։
«Տերը՝ Աստված, Գովգին այսպես է ասում. “Դու նա ես, ում մասին խոսել եմ հին օրերում, իմ ծառաների՝ Իսրայելի իմ մարգարեների միջոցով, այն օրերին ու տարիներին, որ քեզ նրանց դեմ էի բերելու։
Այն ժամանակ այդ օրհներգությունն իբրև վկայություն նրանց դեմ պիտի ելնի, նրանք ու նրանց հետնորդները չպիտի մոռանան դա։ Ես գիտեմ նրանց չարությունը, որ նրանք գործեցին այսօր այստեղ, նախքան ես նրանց կտանեմ այն բարեբեր երկիրը, որը խոստացա նրանց հայրերին»։
Լուրը հասավ գազացիներին, և նրանք ասացին. «Սամփսոնը եկել է այստեղ»։ Շրջապատեցին, ամբողջ գիշերը քաղաքի դարպասի մոտ դարանակալեցին նրան և ամբողջ գիշերը լուռ մնացին ու ասացին. «Այստեղ մնանք մինչև առավոտ և սպանենք նրան»։
Քննե՛ք ու տեսե՛ք ամեն տեղ, որտեղ թաքնված է, և վերադարձե՛ք ինձ մոտ ստույգ տեղեկություններով, որ ձեզ հետ գնանք։ Եթե նա այդ երկրում է, Հուդայի հազարավոր որդիների մեջ էլ կգտնեմ նրան»։
Սավուղին հայտնեցին, թե Դավիթը եկել է Կեիլա։ Սավուղն ասաց. «Աստված նրան իմ ձեռքն է մատնել, քանի որ քաղաք մտնելով՝ փակվել է դռների ու նիգերի հետևում»։