Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Լուրը հասավ գազացիներին, և նրանք ասացին. «Սամփսոնը եկել է այստեղ»։ Շրջապատեցին, ամբողջ գիշերը քաղաքի դարպասի մոտ դարանակալեցին նրան և ամբողջ գիշերը լուռ մնացին ու ասացին. «Այստեղ մնանք մինչև առավոտ և սպանենք նրան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Գազացիներն ասացին, թե Սամփսոնը եկել է այստեղ։ Եվ պաշարեցին ու ամբողջ գիշեր նրան դարանակալեցին քաղաքի դռան մոտ. ամբողջ գիշեր լռեցին և ասացին. «Առավոտը կանուխ սպանենք նրան»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:2
11 Խաչաձեւ Հղումներ  

Սավուղն ու իր մարդիկ գնում էին լեռան այս կողմով, իսկ Դավիթն իր մարդկանցով՝ լեռան այն կողմով։ Դավիթը Սավուղից թաքուն էր գնում, սակայն Սավուղն ու իր մարդիկ Դավթին ու նրա մարդկանց շրջապատեցին, որ բռնեն։


Նրանց դավադրությունը Սողոսին հայտնի դարձավ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռների մոտ էին՝ նրան սպանելու դիտավորությամբ։


Արդ, դուք հազարապետին, ատյանի հետ միասին, լո՛ւր տվեք, որ նա ձեզ մոտ իջեցնի նրան, իբր նրա մասին ուզում եք ավելի ստույգ բաներ իմանալ. իսկ մենք նախքան նրա մոտենալը պատրաստ ենք նրան վերացնելու»։


Երբ առավոտը բացվեց, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը խորհուրդ գումարեցին Հիսուսի մասին՝ նրան սպանելու համար։


Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։


Այդ գիշեր Սավուղը մարդ ուղարկեց Դավթի տուն, որ հետևեն և առավոտյան սպանեն նրան։ Դավթի կին Մեղքողը, այդ մասին նրան հայտնելով, ասաց. «Եթե այս գիշեր ինքդ քեզ չփրկես, վաղը կմեռնես»։


Երբ խիստ ծարավեց, աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Դու քո ծառայի ձեռքով հաջողեցրիր այս մեծ փրկությունը, իսկ հիմա ծարավի՞ց պիտի մեռնեմ և անթլփատների ձե՞ռքն ընկնեմ»։


«Բայց երբ տեսնեք Երուսաղեմը՝ շրջապատված զորքերով, այն ժամանակ իմացե՛ք, որ նրա ավերումը մոտ է։


Սամփսոնը քնեց մինչև կեսգիշեր. կեսգիշերին վեր կացավ, պոկեց քաղաքի դարպասների փեղկերը և դրանք նիգերով մեկտեղ բարձրացրեց, դրեց իր ուսերի վրա, տարավ այն լեռան գլուխը, որը Քեբրոնի դիմացն է, և դրանք դրեց այնտեղ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ