Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 12:49 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Օրենքը նույնն է և՛ տեղաբնակի, և՛ ձեզ մոտ ապրել ցանկացող օտարականի համար»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տեղացու և ձեր մեջ բնակվող օտարականի համար մե՛կ օրենք պիտի լինի»։

Տես գլուխը



ԵԼՔ 12:49
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Իսրայելի բոլոր որդիներն արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը Մովսեսին ու Ահարոնին։


Ձեր երկրի տեղաբնակի պե՛ս ընդունեք նրան, և եկվորը թող բնակվի ձեզ մոտ։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ պանդուխտ եղաք եգիպտացիների երկրում։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Միևնույն օրենքը թող կիրառվի և՛ օտարականի, և՛ տեղաբնակի նկատմամբ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։


Իսրայելի որդիների բնիկներին և նրանց մեջ հաստատված եկվորի համար մի օրենք թող գործի ակամա մեղանչողի համար։


Այդ քաղաքներն իբրև ապաստան թող ծառայեն Իսրայելի որդիների, այլև օտարականների ու ձեր մեջ պանդխտելու եկածների համար։ Այդ քաղաքներն իբրև ապաստան թող ծառայեն, որպեսզի այնտեղ փախչեն բոլոր նրանք, ովքեր ակամա մարդ են սպանել։


Եթե ձեր երկիր որևէ օտարական գա և Տիրոջ զատիկը կատարի, ապա այն թող կատարի ըստ զատկի օրենքի և ծեսի։ Մի օրենք թող լինի թե՛ եկվորի և թե՛ բնիկի համար”»։


Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։


Այստեղ այլևս չկա ո՛չ հրեա, ո՛չ էլ հեթանոս, թլփատություն կամ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամեն ինչ և ամեն ինչի մեջ։