Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 35:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Այդ քաղաքներն իբրև ապաստան թող ծառայեն Իսրայելի որդիների, այլև օտարականների ու ձեր մեջ պանդխտելու եկածների համար։ Այդ քաղաքներն իբրև ապաստան թող ծառայեն, որպեսզի այնտեղ փախչեն բոլոր նրանք, ովքեր ակամա մարդ են սպանել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Այդ վեց քաղաքները իբրև ապաստան թող ծառայեն Իսրայելի որդիների, օտարականի և ձեր մեջ պանդխտացած մարդու համար, որպեսզի այնտեղ փախչի ամեն ոք, ով սխալմամբ մարդ կսպանի։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 35:15
8 Խաչաձեւ Հղումներ  

որ նա մեռնի և, ինչպես գետնին թափված ջուրը, այլևս չհավաքվի, Աստված նրա հոգին չառնի, և որևէ մեկը չմտածի իրենից հեռացնել հեռացվածին։


Օրենքը նույնն է և՛ տեղաբնակի, և՛ ձեզ մոտ ապրել ցանկացող օտարականի համար»։


Միևնույն օրենքը թող կիրառվի և՛ օտարականի, և՛ տեղաբնակի նկատմամբ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛. “Եթե մեկն ակամա մեղանչի Տիրոջ առջև, անի բաներ, որոնք դեմ են Տիրոջ պատվիրանին,


Միևնույն օրենքը պետք է գործի, միևնույն իրավունքը պիտի ունենաք և՛ դուք, և՛ ձեր մեջ բնակվող եկվորը”»։


Այնտեղ առանձնացրե՛ք քաղաքներ, որոնք ձեզ համար ապաստան պիտի ծառայեն, որպեսզի այնտեղ փախչի մարդասպանը, նա, ով ակամա սպանել է մեկին։


Թե՞ Աստված միայն հրեաներինն է, իսկ հեթանոսներինը՝ ո՞չ. այո՛, հեթանոսներինն էլ է,


Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ