Արքան պատվիրեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Կատարե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու զատիկը, ինչպես որ գրված է այս ուխտի մատյանում»։
ԵԼՔ 12:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կուտեք այսպես. ձեր գոտիները թող ձեր մեջքին լինեն, ձեր կոշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին։ Արագ կուտեք, որովհետև Տիրոջ զատիկն է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն կուտեք այսպես. ձեր գոտիները ձեր մեջքին, ձեր կոշիկները ձեր ոտքերին, ձեր ցուպերը ձեր ձեռքին կլինեն։ Այն կուտեք շտապով, որովհետև դա Տիրոջ զատիկն է։ |
Արքան պատվիրեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Կատարե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու զատիկը, ինչպես որ գրված է այս ուխտի մատյանում»։
Եվ նշված արյունը այն տների վրա, որտեղ ուտելու եք, թող ձեր նշանը լինի։ Եվ տեսնելով այդ արյունը՝ պիտի խնայեմ ձեզ, և ձեր գլխին մահաբեր հարվածներ չեն իջնի, երբ հարվածեմ եգիպտացիների երկիրը։
Մովսեսը կանչեց Իսրայելի որդիների ողջ ավագանուն ու նրանց ասաց. «Գնացե՛ք, ձեր յուրաքանչյուր ընտանիքի համար մի գա՛ռ առեք և մորթե՛ք զատկի համար։
նրանց կասեք, որ սա Տիրոջ համար զատկի զոհն է, երբ Եգիպտոսում խնայեց Իսրայելի որդիների տները, մինչ հարվածում էր եգիպտացիներին, և մեր տները փրկեց»։ Եվ ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։
Ո՛չ խռովությամբ պիտի ելնեք և ո՛չ էլ փախչելով գնաք, քանզի ձեր առջևից Տերն ինքն է ընթանալու, և ձեզ հավաքելու է նա, որ Աստվածն է Իսրայելի։
Եգիպտոսից Իսրայելի որդիների ելքի երկրորդ տարվա առաջին ամսին Սինայի անապատում Տերն ասաց Մովսեսին.
Հայրն իր ծառաներին ասաց. “Անմիջապես բերե՛ք լավագույն պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք, իսկ ոտքերին՝ կոշիկներ.
կանգնեց Հիսուսի հետևում՝ նրա ոտքերի մոտ։ Լաց էր լինում, ու հանկարծ սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը և իր գլխի մազերով սրբում էր, համբուրում նրա ոտքերը և այդ յուղով օծում։
Մաքրե՛ք, դե՛ն նետեք հին խմորը, որպեսզի նոր ու անթթխմոր զանգված լինեք, ինչպիսին եք արդեն, քանի որ Քրիստոսը՝ մեր Զատկի գառը, մորթվեց։
«Պահի՛ր Կանխոց ամիսը, կատարի՛ր Տիրոջ՝ քո Աստծու զատիկը, որովհետև Կանխոց ամսին գիշերով դուրս եկաք Եգիպտոսից։
Այնտեղ իջևանեցին Իսրայելի որդիները։ Իսրայելի որդիները Երիքովի արևելյան կողմում գտնվող դաշտում ամսվա տասնչորսերորդ օրը՝ իրիկնադեմին, Զատիկ արեցին։
Ուստի գոտեպնդելով ձեր միտքը՝ զգաստ, կատարյալ հույսով սպասե՛ք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ ձեզ հասանելիք շնորհին։