Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 5:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Այնտեղ իջևանեցին Իսրայելի որդիները։ Իսրայելի որդիները Երիքովի արևելյան կողմում գտնվող դաշտում ամսվա տասնչորսերորդ օրը՝ իրիկնադեմին, Զատիկ արեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Իսրայելի որդիները բանակատեղի հաստատեցին Գաղգաղայում և զատիկն արեցին ամսի տասնչորսերորդ օրը՝ իրիկնադեմին, Երիքովի դաշտերում։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 5:10
14 Խաչաձեւ Հղումներ  

Այն կպահեք մինչև այս ամսի տասնչորսերորդ օրը, և Իսրայելի որդիները այն թող մորթեն երեկոյան։


Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ գերության հանդերձա՛նք պատրաստիր, ցերեկը նրանց աչքի առաջ գերությա՛ն գնա, քո տեղից ուրիշ տե՛ղ տարագրվիր նրանց աչքի առաջ, որպեսզի տեսնեն, քանի որ նրանք դառնացնող ժողովուրդ են։


Առաջին ամսվա տասնչորսերորդ օրվա երեկոյից սկսած՝ բաղարջ հաց կուտեք մինչև ամսի քսանմեկերորդ օրվա երեկոն։


Առաջին ամսի տասնչորսերորդ օրվա երեկոյան Տիրոջ զատիկն է։


Ժողովուրդը Հորդանան գետից դուրս եկավ առաջին ամսի տասներորդ օրը։ Իսրայելի որդիները բանակեցին Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան կողմում։


Եվ առավոտյան այդ երկրի ցորենից բաղարջ և նոր հասած բերք կերան։


Նրանք եկան Հեսուի մոտ՝ Իսրայելի բանակատեղին, Գաղգաղա, և Հեսուին ու ողջ Իսրայելին ասացին. «Հեռու երկրից ենք եկել, արդ, մեզ հետ դաշի՛նք կնքեք»։


Նա ամեն տարի գնում էր Բեթել, Գաղաադ և Մասեփա և դատում էր Իսրայելին բոլոր այս սրբագործված վայրերում։


Ես բանակատեղի եմ դնելու անապատի հովտում և կմնամ, մինչև որ ձեզանից լուր ստանամ»։


Նրանց հետապնդեցին քաղդեացիների զորքերը և Երիքովի դաշտում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու բերեցին Եմաթի երկիրը՝ Դեբլաթա, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջ, որը նրա հետ դատաստան տեսավ։


Իմ ժողովո՛ւրդ, հիշի՛ր՝ ի՛նչ խորհեց քո մասին մովաբացիների Բաղակ թագավորը, և ի՛նչ պատասխան տվեց նրան Բեովրի որդի Բաղաամը, այն եղեգներից մինչև Գաղգաղ, որպեսզի ճանաչվի Տիրոջ արդարությունը»։


Կուտեք այսպես. ձեր գոտիները թող ձեր մեջքին լինեն, ձեր կոշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին։ Արագ կուտեք, որովհետև Տիրոջ զատիկն է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ