Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Մինչև ե՞րբ չես պատկառելու ինձնից։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որպեսզի պաշտեն ինձ։
ԵԼՔ 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ եթե չկամենաս արձակել իմ ժողովրդին, վաղն իսկ՝ հենց այս ժամին, անթիվ-անհամար մորեխ կթափեմ քո տարածքների վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև եթե չուզենաս արձակել իմ ժողովրդին, ահա վաղը մորեխ կուղարկեմ քո սահմանների վրա։ |
Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Մինչև ե՞րբ չես պատկառելու ինձնից։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որպեսզի պաշտեն ինձ։
Դրանք կծածկեն ողջ երկրի երեսը, և դու չես կարողանա տեսնել երկիրը։ Դրանք կուտեն կարկուտից փրկվածը, կխժռեն բոլոր տունկերը, որ բուսել են երկրի վրա ձեզ համար։
Քեզ ասացի՝ արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ։ Իսկ եթե չուզենաս արձակել նրան, ահա ես կսպանեմ քո անդրանիկ որդուն”»։
Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ ու ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ ինձ համար տոն անեն անապատում”»։
Այլ պետք է երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ և զոհ մատուցենք Տիրոջը՝ մեր Աստծուն, ինչպես որ պատվիրել է մեզ Տերը»։
Ես ահա վաղն իսկ՝ հենց այս ժամին, այնպիսի սաստիկ կարկուտ պիտի տեղացնեմ, որպիսին դեռևս չի եղել Եգիպտոսում՝ իր գոյության օրվանից մինչև այսօր։
Ձեզ կհատուցեմ այն տարիների դիմաց, երբ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան, և իմ մեծ զորքը, որ ուղարկեցի ձեզ վրա։