ԵԼՔ 1:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասաց. «Երբ ծնեցնում եք եբրայեցիների կանանց, ծնելու պահին, եթե արու լինի, սպանե՛ք նրան, իսկ եթե էգ՝ թողե՛ք՝ ապրի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասաց. «Եբրայեցի կանանց, երբ ծնունդն ընդունելիս լինեք, նայե՛ք. եթե տղա է, մեռցրե՛ք նրան, իսկ եթե աղջիկ է, թողե՛ք ապրի»։ |
Եվ եգիպտացիների արքան խոսեց եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնցից մեկի անունը Սեպփովրա էր, իսկ երկրորդի անունը՝ Փուա,
Փարավոնը հրաման տվեց իր ողջ ժողովրդին՝ ասելով. «Եբրայեցիներից ծնված ամեն մի արու զավակի գե՛տը գցեք, իսկ բոլոր էգերին կենդանի՛ թողեք»։
Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։
Նա հնարքներ բանեցրեց մեր ազգի դեմ և չարչարեց մեր հայրերին՝ նրանց զավակներին դեն նետելով, որ չապրեն։
Հավատո՛վ, երբ Մովսեսին ծնեցին, նրա ծնողները երեք ամիս թաքցրին նրան, քանզի տեսան կայտառ մանկանը և չվախեցան թագավորի հրամանից։
Եվ նրա պոչը քաշեց-տարավ երկնքի աստղերի մեկ երրորդ մասն ու դրանք գցեց երկրի վրա։ Նա եկավ կանգնեց այն կնոջ առաջ, որ ծնելու վրա էր, որպեսզի, երբ կինն իր որդուն ծնի, կուլ տա նրան։