Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 1:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Մանկաբարձները, սակայն, երկյուղ կրելով Աստծուց, չանսացին եգիպտացիների արքայի հրամանին և թողնում էին, որ արուներն ապրեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Սակայն մանկաբարձները վախեցան Աստծուց և չարեցին այն, ինչ Եգիպտոսի թագավորն ասել էր իրենց. և ողջ էին թողնում արուներին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 1:17
22 Խաչաձեւ Հղումներ  

Պետրոսն ու առաքյալները պատասխան տվեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։


Եվ քանի որ մանկաբարձները երկյուղ ունեցան Աստծուց, ընտանիքներ ստեղծեցին իրենց համար։


այլ ցույց կտամ ձեզ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Վախեցե՛ք Նրանից, ով ձեր մահից հետո ձեզ գեհեն նետելու իշխանություն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցե՛ք նրանից։


Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։


Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև այս է մարդն իր ամբողջությամբ։


Ով փնտրում է Տիրոջը, գիտություն և արդարություն կգտնի, ուղիղ սրտով նրան փնտրողները խաղաղություն կգտնեն։


Ով մեղք է գործում, չարիք է գործում ավելի առաջ թե հետո, որովհետև գիտեմ, թե ամեն բան բարի պիտի լինի նրանց, ովքեր երկյուղ են կրում Աստծուց։


Երրորդ օրը նրանց ասաց. «Ահա թե ինչ պիտի անեք, որպեսզի փրկվեք, որովհետև ես աստվածավախ եմ։


Եփրեմը զրկեց իր ոսոխին և ոտնակոխ արեց արդարությունը, քանի որ սկսեց սնոտի բաների հետևից գնալ։


Տիրոջից երկյուղը անիրավություն ատելն է, Ինչպես նաև ատելը թշնամությունը, հպարտությունը և չարի ճանապարհները։


Իսկ նախկինում բռնություն գործադրածներին նեղեցի և նրանցից հաց, գինի և ուրիշ շատ բաներ վերցրի, նաև քառասուն դիդրախմի արծաթ և վերադարձրի իրենց տերերին, և նրանց հեռացրի ժողովրդի իշխանությունից. ես Աստծու երկյուղի պատճառով նրանց նման չեղա։


և Աքաաբի տան բոլոր գործերը. ըստ նրա խորհուրդների գնացիք, որ ձեզ մատնեմ կորստյան և քո բնակիչներին՝ սուլոցի. ժողովուրդների նախատինքները կընդունեք»։


Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թե գուցե այս վայրում աստվածպաշտություն չկա, և ինձ սպանեն իմ կնոջ պատճառով։


Եգիպտացիների արքան կանչեց մանկաբարձներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ եք այդպես վարվում և ողջ եք թողնում արուներին»։


Արքան իրեն շրջապատող թիկնապահներին ասաց. «Գնացե՛ք ու Տիրոջ քահանաներին սպանե՛ք, քանի որ նրանք հովանավորում են Դավթին։ Նրանք գիտեին, որ նա փախչում է, բայց ինձ չհայտնեցին»։ Արքայի ծառաները չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել ու սպանել Տիրոջ քահանաներին։


Արքան իր ասածը պարտադրեց Հովաբին ու զորքի հրամանատարներին։ Հովաբն ու զորքի բոլոր հրամանատարները ելան արքայի մոտից, որ Իսրայելի ժողովրդի հաշվառում անցկացնեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ