Աստված ասաց. «Ես քո հայրերի Աստվածն եմ։ Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև այնտեղ քեզ մեծ ազգ եմ դարձնելու։
ԵԼՔ 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց որչափ ճնշում էին նրանց, այնքան ավելի էին բազմանում ու հույժ զորանում, և եգիպտացիներն ատում էին Իսրայելի որդիներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց որքան չարչարում էին նրանց, նրանք այնքան ավելի էին բազմանում և աճում։ Նրանք երկյուղ էին կրում Իսրայելի որդիներից։ |
Աստված ասաց. «Ես քո հայրերի Աստվածն եմ։ Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև այնտեղ քեզ մեծ ազգ եմ դարձնելու։
Նրանց որդիներին բազմացրիր երկնքի աստղերի չափ և բերեցիր նրանց այն երկիրը, որ խոստացել էիր իրենց հայրերին, և ժառանգեցին այն։
Եվ Աստված բարի եղավ մանկաբարձների նկատմամբ, իսկ ժողովուրդը բազմանում և հույժ զորանում էր։
Իսրայելի որդիներն աճեցին ու բազմացան, բազմամարդ դարձան ու շատ հզորացան։ Երկիրը նրանցով լցվեց։
Նա իր ժողովրդին ասաց. «Ահա Իսրայելի որդիների ազգը մեծ է զորությամբ և մեզնից ավելի է զորանում։
Մովաբը խիստ վախեցավ այդ ժողովրդից, որովհետև նրանք շատ էին. Մովաբը զարհուրեց Իսրայելի որդիներից։
Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. «Տեսնո՞ւմ եք, որ ոչ մի օգուտ չեք ստանում. ահավասիկ ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց»։
Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն.
Պատասխան տալով՝ կասես Տիրոջ՝ քո Աստծու առջև. “Իմ հայրը թողեց Ասորիքն ու իջավ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ գնաց սակավաթիվ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձավ, խիստ բազմացավ։