Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 1:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Բայց որքան չարչարում էին նրանց, նրանք այնքան ավելի էին բազմանում և աճում։ Նրանք երկյուղ էին կրում Իսրայելի որդիներից։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Բայց որչափ ճնշում էին նրանց, այնքան ավելի էին բազմանում ու հույժ զորանում, և եգիպտացիներն ատում էին Իսրայելի որդիներին։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 1:12
17 Խաչաձեւ Հղումներ  

Տերը խիստ շատացրեց իր ժողովրդին և նրան իր թշնամիներից հզոր դարձրեց։


Նա ասաց իր ժողովրդին. «Ահա Իսրայելի որդիների ժողովուրդը մեզանից շատ և հզոր է։


Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են նրա կամքով։


Իսկ փարիսեցիները միմյանց ասում էին. «Տեսնո՞ւմ եք, որ ոչ մի օգուտ չունեք. ահավասիկ ողջ աշխարհը նրա հետևից է գնում»։


Իրոք, բարկությունը սպանում է հիմարին, ու նախանձը մեռցնում է անմիտին։


Ցասումն անգութ է, և բարկությունը՝ կատաղի, բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առջև։


Տիրոջ դեմ իմաստություն չկա, խոհեմություն չկա, խորհուրդ չկա։


Իսրայելի որդիներն աճեցին ու բազմացան. շատացան ու խիստ զորացան, և այն երկիրը լցվեց նրանցով։


Աստված բարություն արեց մանկաբարձներին. ժողովուրդը բազմացավ և խիստ հզորացավ։


Աստված ասաց. «Ես եմ Աստվածը, քո հոր Աստվածը, մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետև ես այնտեղ մեծ ազգ եմ դարձնելու քեզ։


Մովաբացիները խիստ վախեցան այդ ժողովրդից, որովհետև նրանք շատ էին։ Մովաբացիները տագնապի մատնվեցին Իսրայելի ժողովրդի առաջ։


Դու, պատասխան տալով, կասես քո Տեր Աստծու առջև. “Իմ հայրը թափառական մի ասորի էր. նա Եգիպտոս իջավ սակավաթիվ մարդկանցով, պանդուխտ մնաց այնտեղ, բայց դարձավ մեծ, հզոր և բազմամարդ մի ազգ։


Եվ նրանց որդիներին շատացրիր երկնքի աստղերի չափ և նրանց բերեցիր այս երկիրը, որի համար ասել էիր նրանց հայրերին, որ գան և ժառանգեն։


Եվ նա օրհնում է դրանք, որ չափազանց շատանան, և չի պակասեցնում նրանց անասունները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ