Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 1:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սրանք են անունները Իսրայելի որդիների, որոնք իրենց հոր՝ Հակոբի հետ մտան Եգիպտոս։ Յուրաքանչյուրն իր ընտանիքով մտավ.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սրանք են անուններն Իսրայելի որդիների, որոնք գնացին Եգիպտոս. ամեն մեկն իր ընտանիքով Հակոբի հետ գնաց։

Տես գլուխը



ԵԼՔ 1:1
15 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Տերը տեսավ, որ Լիան անտեսվում է Հակոբի կողմից, նրա արգանդը բեղմնավոր դարձրեց, այնինչ Ռաքելն ամուլ էր։


Հոգին ավանդելիս, քանի որ մեռնում էր, նա որդու անունը դրեց Իմ վշտի որդի, սակայն հայրը նրան կոչեց Բենիամին։


Հովսեփի որդիները, որոնք ծնվեցին Եգիպտոսում, երկուսն են։ Այսպիսով Հակոբի ընտանիքի՝ Եգիպտոս մտած բոլոր մարդկանց թիվը յոթանասունհինգ է։


Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա,


Նրանցից վեցի անունները կփորագրես մի ակնաքարի վրա և մյուս վեցինը՝ երկրորդ ակնաքարի վրա՝ ըստ իրենց ցեղերի։


«Սրանք են ցեղերի սահմանները. հյուսիսային սահմանից սկսած, որ Մեծ ծովից ձգվելու է Եմաթի մուտքով դեպի Հազեր Ենան՝ Դամասկաոսի և Եմաթի սահմանագիծը, յուրաքանչյուր ցեղ արևելքից դեպի արևմուտք մի բաժին պիտի ստանա։ Նախ մի բաժին կստանա Դանի ցեղը։