Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶՐԱՍ 7:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արտաշես թագավորի յոթերորդ տարում շատերն Իսրայելի որդիներից, քահանաներից, ղևտացիներից, սաղմոսասացներից, դռնապաններից ու տաճարի սպասավորներից նրա հետ Երուսաղեմ վերադարձան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Իսրայելի որդիներից և քահանաներից, ղևտացիներից, երգիչներից, դռնապաններից և նաթանայիմներից ոմանք Արտաշես թագավորի յոթերորդ տարում գնացին Երուսաղեմ։

Տես գլուխը



ԵԶՐԱՍ 7:7
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ հրեաների ծերերն ու ղևտացիները շինում էին Անգեի և Ադդովի որդի Զաքարիայի մարգարեության ժամանակներում։ Այսպիսով պարսից Արտաշես թագավորի օրոք շինեցին և ավարտեցին ըստ Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հրամանի, ինչպես կարգադրել էին Կյուրոս թագավորն ու Դարեհը։


Թող հայտնի լինի նաև, որ բոլոր նրանք, որ քահանաներից են, ղևտացիներից, սաղմոսերգուներից, դռնապաններից, տաճարի՝ Աստծու տան սպասավորներից, թող հարկ չտան, և ոչ ոք թող չհամարձակվի ծառայեցնել նրանց։


Նրանք Երուսաղեմ եկան թագավորի յոթերորդ տարվա հինգերորդ ամսին։


Արտաշես արքայի քսաներորդ տարվա Քաղսև ամսին ես մայրաքաղաք Շոշում էի։


Մալուսը և Հռեումը։


Սրանք են այն քահանաներն ու ղևտացիները, որոնք եկան Սաղաթիելի որդի Զորաբաբելի և Հովսեդեկի որդի Հեսուի հետ. Սարայիան, Երեմիան, Եզրասը,


Այնպես պատահեց, որ Արտաշես արքայի քսաներորդ տարվա Նիսան ամսին թագավորն ինձանից գինի ուզեց։ Ես, գինին վերցնելով, տվեցի նրան. թագավորը մենակ էր։