Արտաշես թագավորի յոթերորդ տարում շատերն Իսրայելի որդիներից, քահանաներից, ղևտացիներից, սաղմոսասացներից, դռնապաններից ու տաճարի սպասավորներից նրա հետ Երուսաղեմ վերադարձան։
Որովհետև ստրուկ եղանք, բայց մեր ստրկության ժամանակ չլքեցիր մեզ, Տե՛ր, Աստված մեր, և պարսից թագավորի առաջ քո ողորմությունն իջավ մեզ վրա՝ մեզ կենդանություն տալու, որպեսզի կանգնեցնենք մեր Աստծու տունը, վերականգնենք և շինենք այս անապատը, ցանկապատ և ամուր պարիսպ գցենք Հուդայի և Երուսաղեմի համար։
Երեք օրվա ընթացքում Հուդայի և Բենիամինի բոլոր այրերը հավաքվեցին Երուսաղեմ իններորդ ամսվա քսանին և նստեցին Տիրոջ տան հրապարակում՝ դողալով նրա խոսքերից և ձմռան ցուրտից։