Ոսկեղեն և արծաթեղեն ողջ սպասքը հինգ հազար չորս հարյուր կտոր էր, որ Սամանասարի և Բաբելոնի գերությունից Երուսաղեմ վերադարձողների հետ էին։
ԵԶՐԱՍ 4:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդայի և Բենիամինի թշնամիները, լսելով, որ գերությունից վերադարձած Իսրայելի որդիները Իսրայելի Աստծու տունն են շինում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ Հուդայի և Բենիամինի թշնամիները լսեցին, որ գերությունից վերադարձողներն Իսրայելի Տեր Աստծու համար տաճար են շինում, |
Ոսկեղեն և արծաթեղեն ողջ սպասքը հինգ հազար չորս հարյուր կտոր էր, որ Սամանասարի և Բաբելոնի գերությունից Երուսաղեմ վերադարձողների հետ էին։
Գերությունից վերադարձողներն այսպես վարվեցին. Եզրասն ընտրեց անվանի մարդիկ՝ տոհմերի իշխաններ ըստ նահապետական տների, որոնք տասներորդ ամսի ամսամուտին հավաքվեցին հարցը քննելու
Ժողովրդից ոչ ոք չէր կարող զանազանել ուրախության ձայնը լացի ձայնից, քանի որ ժողովուրդն այնքան բարձրաձայն էր աղաղակում, որ ձայնը լսելի էր լինում հեռավոր վայրերից։
Իսրայելի որդիները՝ քահանաները, ղևտացիներն ու բոլոր նրանք, որ վերադարձել էին գերությունից, մեծ ցնծությամբ կատարեցին Տիրոջ տան նավակատիքը։
Եզրասը Երուսաղեմ հասավ հինգերորդ ամսվա ամսամուտին, որովհետև Տիրոջ ձեռքը բարությամբ նրանց հետ էր։