ԵԶՐԱՍ 2:65 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ չհաշված նրանց ծառաներին, աղախիններին և նրանց կրտսերներին, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունհինգ հոգի էին։ Նրանց սաղմոսասաց երգիչները՝ այր և կին, երկու հարյուր հոգի էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ բացի նրանց ծառաներից և աղախիններից, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթն էին. նրանց հետ նաև երկու հարյուր երգիչներ և երգչուհիներ կային։ |
Երեմիան ողբեր ասաց Հովսիայի մասին, և բոլոր երգիչները՝ տղամարդ թե կին, Հովսիայի մասին ողբեր հորինեցին, որոնք հիշվում են մինչև այսօր։ Դրանք Իսրայելի մեջ կանոնական դարձան և ահա գրի են առնված ողբերի գրքում։
չհաշված նրանց ծառաներին և աղախիններին, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ հոգի էին։ Սաղմոսերգուները՝ տղամարդիկ և կանայք, երկու հարյուր քառասունհինգ հոգի էին։
Ինձ համար արծաթ, ոսկի և թագավորական գանձեր կուտակեցի ինձ ենթակա գավառներից։ Գուսաններ, երգիչներ ու երգչուհիներ ունեցա և մարդու որդու համար՝ ամեն մեղկություն։ Տղամարդ և կին տակառապետներ բերեցի ինձ համար՝ բաժակներս լցնելու համար։
Իսկ եթե այդ ծառան իր սրտում ասի՝ “Իմ տերն ուշանում է գալ”, և սկսի ծեծել ծառաներին և աղախիններին, ուտել, խմել և հարբել,