Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶՐԱՍ 2:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դռնապանների որդիները. Սեղումի որդիները, Ատտերի որդիները, Տեղմոնի որդիները, Ակուբբի որդիները, Ատիտայի որդիները, Սուբայի որդիները, բոլորը միասին հարյուր երեսունինը հոգի էին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դռնապանների որդիները՝ Սեղղումի որդիները, Ատերի որդիները, Տեղմոնի որդիները, Ակկուբի որդիները, Ատիտայի որդիները, Սուբայի որդիները, բոլորը միասին՝ հարյուր երեսունինը։

Տես գլուխը



ԵԶՐԱՍ 2:42
7 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք գնացին, ձայն տվեցին քաղաքի դարպասի պահապաններին, պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսվում, միայն ձիեր ու էշեր էին կապված, իսկ վրանները մնում էին, ինչպես որ կային»։


Այս Սալոմոթն ու իր եղբայրները վերակացու էին այն բոլոր սրբազան գանձերի վրա, որ նվիրել էին Դավիթը, տոհմերի իշխանները, հարյուրապետները, հազարապետները և զորքի հրամանատարները։


Երուսաղեմում բնակվող դռնապաններն էին Սալլոմը, Ակուբը, Տեղմանը, Եմանը և նրանց եղբայրները, ընդ որում Սալլոմը նրանց գլխավորն էր։


Սաղմոսասացներն ու երգիչները. Ասափի որդիները հարյուր քսանութ հոգի էին։


Տաճարի սպասավորները. Առաղի որդիները, Ասուփի որդիները, Տաբովթի որդիները,


Դռնապանները. Ելումի որդիները, Ատտերի որդիները, Տեմիովնի որդիները, Ակուբի որդիները, Ատիտայի որդիները, Սաբեի որդիները՝ հարյուր երեսունութ։