Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ17 Երուսաղեմում բնակվող դռնապաններն էին Սալլոմը, Ակուբը, Տեղմանը, Եմանը և նրանց եղբայրները, ընդ որում Սալլոմը նրանց գլխավորն էր։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ17 Դռնապաններն էին Սեղղումը, Ակկուբը, Տեղմոնը, Աքիմանն ու նրանց եղբայրները. Սեղղումը գլխավորն էր։ Տես գլուխը |
Դավթի կարգադրության համաձայն՝ նա հաստատեց քահանաների դասերը՝ ըստ իրենց սպասավորության. ղևտացիները նշանակվեցին իրենց պարտականությունների վրա, որ օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի։ Ըստ իրենց դասերի՝ դռնապաններ կարգվեցին յուրաքանչյուր դռան վրա, քանզի այդպես էր Աստծու մարդու՝ Դավթի ցուցումը։