Այդտեղից նա գնաց Բեթելի արևելյան կողմում գտնվող լեռը, որտեղ և խփեց իր վրանը՝ ծովի կողմից Բեթելի և արևելքից Անգեի միջև։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը։
ԵԶՐԱՍ 2:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բեթելեի և Հեգեի որդիները՝ չորս հարյուր քսաներեք, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բեթելի և Գայիի մարդիկ՝ երկու հարյուր քսաներեք. |
Այդտեղից նա գնաց Բեթելի արևելյան կողմում գտնվող լեռը, որտեղ և խփեց իր վրանը՝ ծովի կողմից Բեթելի և արևելքից Անգեի միջև։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը։
Աղաղակի՛ր, Եսեբո՛ն, որովհետև Գեհը կործանվեց, բողո՛ք բարձրացրեք, ո՛վ Ռաբայի դուստրեր, քո՛ւրձ հագեք, մոլեգնե՛ք, սգացե՛ք և ցանկապատերի շուրջն այս ու այն կո՛ղմ թափառեք, որովհետև Մեղքոմն իր քրմերի ու իշխանների հետ միասին գերի է գնում։
Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որ Բեթ-Ավենի դիմացն է, և ասաց նրանց. «Հետախուզե՛ք Գային»։ Այդ մարդիկ գնացին, հետախուզեցին Գային,
Գայիում ու Բեթելում մարդ չմնաց, որ Իսրայելին հետապնդելու գնացած չլիներ. քաղաքը թողեցին բաց և հարձակվեցին Իսրայելի վրա։
Հեսուն նրանց ուղարկեց, և նրանք գնացին դեպի դարանը, մտան թաքնվեցին Բեթելի և Գայիի միջև՝ Գայիի ծովահայաց կողմից։ Այն գիշեր Հեսուն ժողովրդի մեջ մնաց։