Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 8:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Հեսուն նրանց ուղարկեց, և նրանք գնացին դեպի դարանը, մտան թաքնվեցին Բեթելի և Գայիի միջև՝ Գայիի ծովահայաց կողմից։ Այն գիշեր Հեսուն ժողովրդի մեջ մնաց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Հեսուն նրանց ուղարկեց, և նրանք գնացին, դարանում նստեցին Բեթելի և Գայիի միջև, Գայիի արևմտյան կողմից։ Հեսուն այդ գիշեր ժողովրդի մեջ մնաց։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 8:9
9 Խաչաձեւ Հղումներ  

Այդտեղից նա գնաց Բեթելի արևելյան կողմում գտնվող լեռը, որտեղ և խփեց իր վրանը՝ ծովի կողմից Բեթելի և արևելքից Անգեի միջև։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը։


Կասեք՝ “Ահա քո ծառա Հակոբը գալիս է մեր հետևից”»։ Այդպես արեց՝ մտածելով. «Նրան կմեղմեմ այն ընծաներով, որ ուղարկում եմ ինձնից առաջ, և ապա կհանդիպեմ նրան. թերևս ընդունի ինձ»։


Բեթելեի և Հեգեի որդիները՝ չորս հարյուր քսաներեք,


Բեթելի և Աիայի որդիները՝ հարյուր քսաներեք,


Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որ Բեթ-Ավենի դիմացն է, և ասաց նրանց. «Հետախուզե՛ք Գային»։ Այդ մարդիկ գնացին, հետախուզեցին Գային,


Առավոտը վաղ վեր կենալով՝ Հեսուն ժողովրդի զորահանդես արեց, և ինքն ու Իսրայելի ծերերը ժողովրդի առաջից դուրս ելան Գայիի դեմ։


Հեսուն, առնելով հինգ հազար մարդ, նրանց դարան մտցրեց Բեթելի և Գայիի միջև՝ քաղաքի արևմտյան կողմից,


Կանեք այնպես, ինչպես ձեզ պատվիրեցի»։


«Ահա ձեզ Տիրոջ թշնամիների ավարից բաժին եմ հանում, ո՛վ Բեթելի ու հարավային Ռամաթի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ