Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 12:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Այդտեղից նա գնաց Բեթելի արևելյան կողմում գտնվող լեռը, որտեղ և խփեց իր վրանը՝ ծովի կողմից Բեթելի և արևելքից Անգեի միջև։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Այդտեղից գնաց Բեթելի դիմացի սարը և իր վրանը բացեց. Բեթելը արևմտյան կողմում էր, իսկ Գային՝ արևելյան կողմում։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 12:8
33 Խաչաձեւ Հղումներ  

Բենիամինի որդիները հաստատվեցին Գաբայից մինչև Մաքմաս։


Սեթը որդի ունեցավ և նրա անունը դրեց Ենովս։ Նա սկսեց Աստծուն կոչել Տեր։


Աբրահամը Երդման ջրհորի մոտ ծառատունկ արեց և այնտեղ կանչեց Տիրոջ անունը՝ Աստված հավիտենական։


Կորնթոսում գտնվող Աստծու եկեղեցուն, նրանց, ովքեր Քրիստոս Հիսուսով ընծայված են՝ կոչված սուրբ լինելու, բոլոր նրանց հետ, ովքեր ամեն տեղ պաշտում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ նրանց և մեր Տիրոջը,


Հակոբն այդ վայրը կոչեց Աստծու տուն [𝕸 Բեթել]. նախկինում այդ քաղաքի անունն Ուլամ Լուզ էր։


որտեղ նախկինում զոհասեղան էր կառուցել։ Այդտեղ Աբրամը կանչեց Տիրոջ՝ Աստծու անունը։


Եվ այնպես պիտի լինի, որ Տիրոջ անունը կանչող ամեն ոք պիտի փրկվի” (Հվլ. 2.28-32)։


Եվ կլինի, որ ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը, կապրի, քանի որ Սիոն լեռան վրա և Երուսաղեմում կլինի փրկվածը, ինչպես որ ասաց Տերը, և ավետարանվածը, որոնց Տերը կկանչի իր մոտ։


Նա պիտի գա հասնի Անգե քաղաքը, անցնի Մակեդդովով և բանակ դնի Մաքմասում։


Բեթարաբա, Սեմարիմ, Բեթել,


Գայիում ու Բեթելում մարդ չմնաց, որ Իսրայելին հետապնդելու գնացած չլիներ. քաղաքը թողեցին բաց և հարձակվեցին Իսրայելի վրա։


Հեսուն և ամբողջ պատերազմող ժողովուրդը վեր կացան, որ գնան Գայիի վրա։ Հեսուն երեսուն հազար զորավոր այրեր ընտրեց և նրանց ուղարկեց գիշերով։


Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որ Բեթ-Ավենի դիմացն է, և ասաց նրանց. «Հետախուզե՛ք Գային»։ Այդ մարդիկ գնացին, հետախուզեցին Գային,


Վեր կենանք բարձրանանք Բեթել, այնտեղ զոհասեղան կառուցենք Աստծու համար, ով լսեց ինձ նեղ օրերին, ինձ հետ եղավ և ինձ պահպանեց իմ ուղևորության ընթացքում»։


Հավատո՛վ նա պանդուխտ դարձավ ավետյաց երկրում, ինչպես օտարության մեջ, վրանների տակ բնակվեց Իսահակի և Հակոբի հետ, որոնք ժառանգակից էին նույն խոստման.


Եվ Նոյը զոհասեղան շինեց Աստծու համար։ Նա բոլոր տեսակի մաքուր անասուններից ու բոլոր տեսակի մաքուր թռչուններից ողջակեզ մատուցեց զոհասեղանի վրա։


Անապատից նա շարունակեց իր ճանապարհը մինչև Բեթել՝ այն վայրը, որտեղ նա նախկինում վրան էր խփել, Բեթելի և Անգեի միջև,


Աբրամը ճանապարհ ընկավ, եկավ բնակվեց Քեբրոնում գտնվող Մամբրեի կաղնու մոտ և այնտեղ Տիրոջ՝ Աստծու համար զոհասեղան շինեց։


ու հասան այն վայրը, որ նրան ցույց էր տվել Աստված։ Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, փայտը դրեց վրան, իր որդուն՝ Իսահակին, կապեց և դրեց զոհասեղանի փայտի վրա։


Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը և իր վրանը խփեց այդտեղ։ Իսահակի ծառաներն այդտեղ ջրհոր փորեցին։


Հեսուն նրանց ուղարկեց, և նրանք գնացին դեպի դարանը, մտան թաքնվեցին Բեթելի և Գայիի միջև՝ Գայիի ծովահայաց կողմից։ Այն գիշեր Հեսուն ժողովրդի մեջ մնաց։


Հեսուն, առնելով հինգ հազար մարդ, նրանց դարան մտցրեց Բեթելի և Գայիի միջև՝ քաղաքի արևմտյան կողմից,


«Ահա ձեզ Տիրոջ թշնամիների ավարից բաժին եմ հանում, ո՛վ Բեթելի ու հարավային Ռամաթի,


Լաբանը հասավ Հակոբին, որն իր վրանը խփել էր լեռան վրա։ Լաբանը Գաղաադ լեռան վրա իջևան տվեց իր եղբայրներին։


Նա այնտեղ զոհասեղան կանգնեցրեց և կանչեց Իսրայելի Աստծու անունը։


Նա այնտեղ զոհասեղան շինեց և այդ վայրը կոչեց Բեթել, որովհետև այնտեղ էր Աստված երևացել նրան, երբ նա փախչում էր իր եղբայր Եսավից։


Մովսեսը Տիրոջ համար զոհասեղան շինեց և դրա անունը դրեց «Տերն իմ ապավենն է» [𝕸 Եհովա-նիսսի]՝


Այն ժամանակ Հեսուն Տիրոջ՝ Իսրայելի Աստծու համար զոհասեղան շինեց Գեբաղ լեռան վրա,


Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը եկան Հորդանան գետի Գալիլովթ վայրը, որ քանանացիների երկրում է, և Հորդանան գետի եզերքին զոհասեղան շինեցին, վեհատեսիլ մի զոհասեղան։


Գեդեոնն այնտեղ Տիրոջը զոհասեղան շինեց, այն կոչեց «Տիրոջ խաղաղություն»։ Դա այնտեղ է մինչև այսօր՝ Աբիեզերի տոհմի Եփրայում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ