«Այդ գերիներին մեզ մոտ մի՛ բերեք, որովհետև Տիրոջ դեմ մեզ մեղանչել եք տալիս և ավելացնում եք մեր մեղքերն ու հանցանքները։ Բազում են ձեր այդ մեղքերը, և Տիրոջ կատաղի զայրույթն Իսրայելի վրա է»։
ԵԶՐԱՍ 10:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եզրասը ոտքի կանգնելով նրանց ասաց. «Դուք մեղանչեցիք և այլազգիների դուստրերին կնության առաք՝ մեղքեր և անօրենություններ ավելացնելով Իսրայելի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վեր կացավ Եզրաս քահանան և ասաց նրանց. «Դուք անօրինություն եք գործել և օտար կին եք առել՝ ավելացնելով Իսրայելի հանցանքը։ |
«Այդ գերիներին մեզ մոտ մի՛ բերեք, որովհետև Տիրոջ դեմ մեզ մեղանչել եք տալիս և ավելացնում եք մեր մեղքերն ու հանցանքները։ Բազում են ձեր այդ մեղքերը, և Տիրոջ կատաղի զայրույթն Իսրայելի վրա է»։
Արդ, օրհնությո՛ւն մատուցեք Տիրոջը՝ մեր հայրերի Աստծուն, և հաճելի՛ն կատարեք նրա առջև. բաժանվե՛ք երկրի բոլոր հեթանոսներից և այլազգի այն կանանցից, որ առել եք»։
Երեք օրվա ընթացքում Հուդայի և Բենիամինի բոլոր այրերը հավաքվեցին Երուսաղեմ իններորդ ամսվա քսանին և նստեցին Տիրոջ տան հրապարակում՝ դողալով նրա խոսքերից և ձմռան ցուրտից։
Իսկ մենք, անտեսելով քո օրենքները, դարձյալ խոտորվեցինք և խառնակվեցինք երկրի հեթանոսների աղտեղությունների հետ, սակայն դու չբարկացար և չոչնչացրիր մեզ այն աստիճան, որ ոչ մի զավակ կամ արմատ չմնար։
ու ասացի. «Տե՛ր, իմ Աստվա՛ծ, ամաչում և զարհուրում եմ քեզանից, բարձրացրո՛ւ, Տե՛ր, իմ Աստվա՛ծ, իմ երեսը դեպի քեզ, որովհետև մեր անօրենությունները մեր գլուխներից էլ վեր բարձրացան, իսկ մեր մեղքերը մեծացան և մինչև երկինք հասան։
Հիմա էլ դուք եք ելել ձեր հայրերի փոխարեն, ո՜վ մեղավոր մարդկանց ամբոխներ, որպեսզի է՛լ ավելի բորբոքեք Տիրոջ բարկությունն Իսրայելի վրա։