ԵԶՐԱՍ 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ոսկեղեն և արծաթեղեն ողջ սպասքը հինգ հազար չորս հարյուր կտոր էր, որ Սամանասարի և Բաբելոնի գերությունից Երուսաղեմ վերադարձողների հետ էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ոսկե և արծաթե բոլոր անոթները հինգ հազար չորս հարյուրն էին։ Սասբասարը բոլորն իր հետ վերցրեց գերիներին Բաբելոնից Երուսաղեմ տանելիս։ |
Իսրայելի որդիները՝ ըստ յուրաքանչյուր վայրի, որ վերադարձան Բաբելոնի գերությունից, ուր նրանց գերեվարել էր բաբելացիների Նաբուքոդոնոսոր թագավորը, և որոնց Կյուրոսը Բաբելոնից արձակեց դեպի Երուսաղեմ և Հուդայի երկիր՝ յուրաքանչյուրին իր քաղաքը, սրանք են.
Հուդայի և Բենիամինի թշնամիները, լսելով, որ գերությունից վերադարձած Իսրայելի որդիները Իսրայելի Աստծու տունն են շինում,
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Եթե Տերը չի կառուցում տունը, Իզուր են հոգնում այն շինողները։ Եթե Տերը չի պահում քաղաքը, Իզուր են տքնում նրա պահապանները։
ահա այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, Տիրոջ տանը, Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում մնացած այդ սպասքի մասին.
որպեսզի իր փառքի մեծությունը հայտնի դարձնի ողորմության արժանի անոթների վրա, որոնց նախապատրաստեց փառքի համար։