ԵԶԵԿԻԵԼ 46:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա Տիրոջը որպես ողջակեզ կմատուցի առանց արատի մի ամլիկ գառ, և դա կանի ամեն օր՝ վաղ առավոտյան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամեն օր մեկ տարեկան անարատ գառ պիտի ողջակեզ մատուցես Տիրոջը. այն ամեն առավոտ պիտի մատուցես։ |
Տերը ինձ խրատող լեզու է տալիս, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել, ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։
Երբ լրանան նրա մաքրման օրերը, որդու կամ դստեր ծննդյան պարագայում, նա թող մեկ տարեկան գառ ողջակեզ մատուցի և մի զույգ աղավնի կամ տատրակ՝ իբրև մեղքի զոհ, Վկայության խորանի դուռը՝ քահանայի մոտ, թող բերի։
Հետևյալ օրը նա տեսավ դեպի իրեն եկող Հիսուսին ու ասաց. «Ահա Աստծու Գառը, որ վերացնում է աշխարհի մեղքը։
որպեսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակվում են երկրի երեսին, և որոնց անուններն աշխարհի սկզբից գրված չեն մորթված Գառան կյանքի գրքում։