Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 43:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ու յոթ օր սրբագործեն զոհասեղանը, մաքրեն այն։ Թող մաքրեն նաև իրենց ձեռքերը։ Երբ օրերն ավարտվեն,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Յոթ օր քավություն կանեն զոհասեղանին և այն կմաքրեն ու կնվիրագործեն։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 43:26
9 Խաչաձեւ Հղումներ  

այդ ամենը կդնես Ահարոնի ձեռքերի վրա, նրա որդիների ձեռքերի վրա և որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ։


Մովսեսն ասաց նրանց. «Այսօր ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը՝ յուրաքանչյուրդ սպանելով իր որդուն կամ իր եղբորը, որի համար այսօր ձեզ վրա կիջնի Տիրոջ օրհնությունը»։


Թող վերցնեն սրա արյունից, դնեն զոհասեղանի չորս եղջյուրներին և քավության չորս անկյուններին, ցանեն հատակի շուրջն ու դրանով սրբագործեն։


Երկրորդ օրը առանց արատի այծերից երկու նոխազ թող վերցնեն իրենց մեղքերի համար, սրբագործեն զոհասեղանը, ինչպես որ զվարակով սրբագործեցին։


Թող յոթ օր անընդհատ իրենց մեղքերի համար մի նոխազ մատուցեն, նախիրներից՝ մի զվարակ, հոտերից՝ առանց արատի մի խոյ,


և երբ ութերորդ օրը լինի, քահանաները թող սեղանի վրա անեն ձեր ողջակեզը, և դա թող լինի ձեր փրկության համար։ Ես էլ կընդունեմ ձեզ”»,- ասում է Տերը՝ Աստված։


Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Առաջին ամսին՝ ամսվա առաջին օրը, նախրից առանց արատի մի զվարակ կառնեք՝ սրբարանը սրբագործելու համար։


Վկայության խորանի դռնից յոթ օր դուրս չեք գա, մինչև ձեր նվիրագործման օրերի լրումը, որովհետև Տերը յոթ օրում պետք է սրբագործի ձեզ։


Ինչպես որ այսօր եղավ, Տերը պատվիրել է անել շարունակ՝ ձեր քավության համար։