Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 8:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Վկայության խորանի դռնից յոթ օր դուրս չեք գա, մինչև ձեր նվիրագործման օրերի լրումը, որովհետև Տերը յոթ օրում պետք է սրբագործի ձեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Յոթ օր ժողովի վրանի մուտքից դուրս չգաք, մինչև չլրանան ձեր նվիրագործման օրերը, որովհետև յոթ օր է հարկավոր ձեր նվիրագործման համար։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 8:33
7 Խաչաձեւ Հղումներ  

Նրա որդիներից նա, ով պիտի փոխարինի նրան, երբ մտնի Վկայության խորան՝ սրբարանում պաշտամունք կատարելու, թող յոթ օր այդ զգեստները հագնի։


Այն ամենը, ինչ կարգադրում եմ քեզ Ահարոնի ու նրա որդիների վերաբերյալ, կկատարես։ Յոթ օր կկատարես նրանց ձեռքերի սրբագործումը։


Մաքրվածը թող լվանա իր հագուստները, ածիլի իր բոլոր մազերը, լողանա ջրով և մաքուր համարվի։ Ապա նա թող մտնի բանակատեղի, բայց իր տնից դուրս ապրի յոթ օր։


Երբ սերմի ծորում ունեցողի ծորումը դադարի, նա պետք է յոթ օր հատկացնի իր մաքրության համար. լվանա իր հագուստները, մարմինը լվա հոսող ջրով, որից հետո մաքուր համարվի։


Ինչպես որ այսօր եղավ, Տերը պատվիրել է անել շարունակ՝ ձեր քավության համար։


Նա պետք է մաքրվի երրորդ ու յոթերորդ օրերին, որից հետո մաքուր կհամարվի։ Իսկ եթե երրորդ ու յոթերորդ օրերին չմաքրվի, մաքուր չի համարվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ