Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 43:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այսպես է ասում Տերը՝ Աստված. “Զոհասեղանը գործածելու օրվա հրահանգները սրանք են՝ նրա վրա ողջակեզ մատուցել, շուրջը արյուն ցողել։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այսպես է ասում Տեր Աստված. “Սրանք են զոհասեղանի կանոններն այն օրը, երբ այն կառուցեն, որ նրա վրա ողջակեզ մատուցեն և նրա վրա արյուն շաղ տան։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 43:18
10 Խաչաձեւ Հղումներ  

որպեսզի Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները դրանով լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը,


Այս տեսիլքը նման էր Տիրոջ փառքին։ Երբ այն տեսա՝ երեսս ի վայր ընկա և լսեցի մի ձայն, որ խոսում էր ինձ հետ ու ասում. «Մարդո՛ւ որդի, ոտքի՛ կանգնիր. խոսելու եմ քեզ հետ»։


Նա այդ արյունից իր մատով յոթ անգամ թող ցանի դրա վրա և Իսրայելի որդիների պղծությունից թող մաքրի այն ու սրբացնի։


և Հիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, և նրա արյան հեղումին, որ ավելի խոսուն է, քան արյունն Աբելի։


Որովհետև, եթե ցուլերի և նոխազների արյունը և երինջների շաղ տրված մոխիրը մաքրում են պղծվածներին մարմնի մաքրության համար,