Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 43:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այսպես է ասում Տեր Աստված. “Սրանք են զոհասեղանի կանոններն այն օրը, երբ այն կառուցեն, որ նրա վրա ողջակեզ մատուցեն և նրա վրա արյուն շաղ տան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այսպես է ասում Տերը՝ Աստված. “Զոհասեղանը գործածելու օրվա հրահանգները սրանք են՝ նրա վրա ողջակեզ մատուցել, շուրջը արյուն ցողել։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 43:18
10 Խաչաձեւ Հղումներ  

Խորանի, այսինքն՝ ժողովի վրանի մուտքի մոտ դրեց ողջակեզի սեղանը և նրա վրա մատուցեց ողջակեզն ու հացի ընծան, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


նոր ուխտի միջնորդ Հիսուսին ու նրա արյան սրսկմանը, որ ավելի խոսուն է, քան Աբելի արյունը։


Որովհետև եթե ցուլերի, նոխազների արյունը և երինջների մոխիրը շաղ տալով՝ մաքրում են պղծվածների մարմինը,


Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, կանգնի՛ր ոտքերիդ վրա, և ես կխոսեմ քեզ հետ»։


Եվ իր մատով այդ արյունից յոթ անգամ շաղ տա դրա վրա և Իսրայելի որդիների անմաքրություններից մաքրի այն ու սրբացնի այն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ