Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 43:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Քավությունը տասնչորս կանգուն երկարությամբ էր, տասնչորս կանգուն լայնությամբ, չորս կողմերից էլ հավասար. նրան շրջապատող եզրերը՝ կես կանգուն, շրջանակը՝ մեկ կանգուն։ Աստիճաններն էլ արևելյան էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Մեծ շրջանակը՝ տասնչորս կանգուն երկարությամբ և տասնչորս կանգուն լայնությամբ իր չորս հավասար կողմերով, և եզրը նրա շուրջը՝ կես կանգուն, նրա խորքը՝ շուրջանակի մեկ կանգուն, նրա աստիճանները դեպի արևելք պիտի լինեն»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 43:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Նա քարերից Տիրոջ անունով զոհասեղան շինեց, նրա շուրջը փոս փորեց, որ կարող էր երկու գրիվ սերմ տանել,


Ներքևի հարկի դուռը աջ կողմում էր. այստեղից ոլորապտույտ սանդուղքներով ելնում էին միջին հարկը, իսկ միջինից՝ երրորդը։


Եզրասը, Հովսեդեկի որդի Հեսուն, Կադմելի որդիները, Սարեբիայի որդի Սաքանիան և Անանիայի որդիները կանգնեցին ղևտացիների ամբիոնում և բարձրաձայն գոչեցին Տիրոջը՝ իրենց Աստծուն։


Իմ զոհասեղանի վրա աստիճաններով չբարձրանաս, որպեսզի դրա վրա քո ամոթույքը չերևա”»։


արա և շուրջանակի չորս մատնաչափ մեծությամբ մի պսակ։ Պսակի շուրջբոլորը ևս ալյակաձև եզրե՛ր արա։


Մաքուր ոսկով կպատես այն, ինչպես նաև դրա կասկարան, չորս կողմերն ու եղջյուրները։ Դրա շուրջբոլորը ոսկե պսակ կդնես։


Մտավ այն դռնից, որ արևելք էր նայում և ուներ յոթ աստիճաններ։ Չափեց դռան վեցական կամարների խցերը.


փորվածքի սկզբից մինչև մեծ քավությունը՝ տակից երկու կանգուն, մի կանգուն լայնությամբ, փոքր քավությունից մինչև մեծ քավությունը՝ չորս կանգուն, մի կանգուն լայնությամբ։


Թող վերցնեն սրա արյունից, դնեն զոհասեղանի չորս եղջյուրներին և քավության չորս անկյուններին, ցանեն հատակի շուրջն ու դրանով սրբագործեն։


Քահանան կվերցնի սրբագործման արյունից, կցանի տան սեմերին, տաճարի չորս անկյուններին, զոհասեղանի վրա, ներքին գավթի դռան սեմերին։


Եվ ինձ Տիրոջ տան գավիթը մտցրեց։ Ահա Տիրոջ տաճարի դռների վերևում՝ զոհասեղանի ու պատշգամբի միջև, մոտ քսանհինգ մարդիկ կային, ովքեր թիկունքները շուռ էին տվել Տիրոջ տաճարի կողմը, երեսները՝ դեպի արևելք ու երկրպագում էին արևին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ