Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 43:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Զոհասեղանը՝ չորս կանգուն, բնից վեր մինչև եղջյուրները՝ մեկ կանգուն,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Կրակարանը՝ չորս կանգուն բարձր, իսկ կրակարանից վեր չորս եղջյուրներ պիտի լինեն։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 43:15
9 Խաչաձեւ Հղումներ  

Ադոնիան, վախենալով Սողոմոնից, ելավ գնաց ու զոհասեղանի եղջյուրներից բռնեց։


Լուրը հասավ Հովաբին, որը Ադոնիայի համակիրն էր և չէր հետևել Սողոմոնին։ Հովաբը փախավ մտավ Տիրոջ խորանը և բռնեց զոհասեղանի եղջյուրներից։


Սովորեցրո՛ւ ինձ քո արդարությունների ճանապարհները, Որ քննեմ քո սքանչելիքները։


«Չփտող փայտից զոհասեղա՛ն պատրաստիր՝ հինգ կանգուն երկարությամբ և հինգ կանգուն լայնությամբ։ Քառակուսի թող լինի զոհասեղանը՝ երեք կանգուն բարձրությամբ։


Դրա չորս անկյունների վրա եղջյուրնե՛ր արա այնպես, որ դրանք միաձույլ լինեն զոհասեղանի հետ։ Դրանք կպատես պղնձով։


Ինչպես գիշերվա երազի մեջ հայտնված տեսիլք, պիտի անհետանա Երուսաղեմի վրա հարձակվածների ու նրա դեմ հավաքվածների զորությունը, որ նեղում են նրան։


Թող վերցնեն սրա արյունից, դնեն զոհասեղանի չորս եղջյուրներին և քավության չորս անկյուններին, ցանեն հատակի շուրջն ու դրանով սրբագործեն։


Ահարոնի որդիներն արյունը տվեցին նրան, և նա, մատը թաթախելով արյան մեջ, քսեց զոհասեղանի եղջյուրներին և արյունը հեղեց զոհասեղանի խարսխին։