Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

50 Ադոնիան, վախենալով Սողոմոնից, ելավ գնաց ու զոհասեղանի եղջյուրներից բռնեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

50 Սակայն Ադոնիան վախենում էր Սողոմոնից, ուստի վեր կացավ, գնաց ու բռնեց զոհասեղանի եղջյուրներից։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:50
9 Խաչաձեւ Հղումներ  

Ադոնիայի բոլոր հյուրերը զարհուրեցին ու վեր կացան, և ամեն մեկը գնաց իր ճանապարհով։


Սողոմոնին հայտնեցին՝ ասելով. «Ահա Ադոնիան վախեցավ Սողոմոն արքայից։ Նա բռնել է զոհասեղանի եղջյուրները և ասում է. “Թող Սողոմոն արքան այսօր ինձ երդվի, որ իր ծառային սրով չի սպանի”»։


Լուրը հասավ Հովաբին, որը Ադոնիայի համակիրն էր և չէր հետևել Սողոմոնին։ Հովաբը փախավ մտավ Տիրոջ խորանը և բռնեց զոհասեղանի եղջյուրներից։


Սովորեցրո՛ւ ինձ քո արդարությունների ճանապարհները, Որ քննեմ քո սքանչելիքները։


Եթե մեկը մտադրվելով նենգությամբ սպանի իր նմանին, անգամ եթե փախուստի դիմելով ապաստանի իմ զոհասեղանին, նրան պիտի պոկել զոհասեղանից ու սպանել։


Դրա չորս անկյունների վրա եղջյուրնե՛ր արա այնպես, որ դրանք միաձույլ լինեն զոհասեղանի հետ։ Դրանք կպատես պղնձով։


Ահարոնը տարին մեկ անգամ խնկարկության սեղանի եղջյուրների վրա մեղքերի թողության և քավության ծես պետք է անի մեղքերի քավության համար զոհվող կենդանու արյամբ։ Նրա սերունդները տարին մեկ անգամ թող սրբագործեն այն, որովհետև դա Տիրոջ սրբությունների սրբությունն է»։


Զոհասեղանի չորս անկյուններին պատրաստեց եղջյուրներ, որոնք զոհասեղանի հետ միաձույլ էին, և դրանք պատեց պղնձով։


Զոհասեղանը՝ չորս կանգուն, բնից վեր մինչև եղջյուրները՝ մեկ կանգուն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ