Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 9:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Ահարոնի որդիներն արյունը տվեցին նրան, և նա, մատը թաթախելով արյան մեջ, քսեց զոհասեղանի եղջյուրներին և արյունը հեղեց զոհասեղանի խարսխին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Ահարոնի որդիները արյունը բերեցին նրա մոտ. նա իր մատը թաթախեց արյան մեջ, քսեց զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թափեց զոհասեղանի պատվանդանին։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 9:9
14 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսը մորթեց այն, վերցրեց նրա արյունից և իր մատով մեկ առ մեկ քսեց զոհասեղանի եղջյուրներին՝ սրբագործելով զոհասեղանը։ Մնացած արյունը թափեց զոհասեղանի խարսխին։ Այսպես սրբագործեց զոհասեղանը, որպեսզի նրա վրա քավության զոհ մատուցի։


որովհետև վայել էր, որ Աստված (նրա համար և նրանով է ամեն բան) կատարյալ դարձնի Հիսուսին չարչարանքների միջոցով, որպեսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Հիսուսն է նրանց դեպի փրկություն առաջնորդողը։


Այնուհետև նա թող գնա դեպի Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանը և քավության ծես կատարի դրա մաքրման համար։ Նա թող առնի զվարակի արյունից ու այծի արյունից և շուրջանակի քսի զոհասեղանի եղջյուրներին։


Ապա մորթեց ժողովրդի փրկության զոհ զվարակն ու խոյը։ Ահարոնի որդիներն արյունը տվեցին նրան, և նա այն շուրջանակի հեղեց զոհասեղանի վրա։


Ապա մորթեց ողջակեզի զոհը, Ահարոնի որդիներն արյունը տվեցին նրան, և նա այն շուրջանակի հեղեց զոհասեղանի վրա։


Քահանան իր մատով թող վերցնի զոհի արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին։ Մնացած ամբողջ արյունը թող հեղի ողջակեզի զոհասեղանի խարսխին։


Քահանան մեղքերի զոհի արյունը մատով թող քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, ապա մնացած ամբողջ արյունը թող հեղի ողջակեզի զոհասեղանի խարսխին։


Ապա մեղքի զոհի ճարպը, երիկամներն ու լյարդի բլթակը դրեց զոհասեղանին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


Զոհասեղանը՝ չորս կանգուն, բնից վեր մինչև եղջյուրները՝ մեկ կանգուն,


Թող վերցնեն սրա արյունից, դնեն զոհասեղանի չորս եղջյուրներին և քավության չորս անկյուններին, ցանեն հատակի շուրջն ու դրանով սրբագործեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ