ԵԶԵԿԻԵԼ 42:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա դուրս բերեց ինձ արտաքին գավիթը, դեպի արևելք, հյուսիսի դռան դեմ դիմաց, ու ներս տարավ ինձ։ Ես տեսա հինգ սենյակներ՝ հյուսիսակողմ միջանցքներով ու խորշերով, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ապա հյուսիսային կողմի ճանապարհով ինձ տարավ արտաքին գավիթը և ինձ բերեց այն սենյակը, որ առանձնացված տարածքի և հյուսիսային կողմի շենքի դիմաց էր։ |
Նա ինձ արտաքին գավիթը տարավ։ Ահա տեսա սենյակներ և սյուներ՝ գավթի չորս կողմը, որոնք շինված էին սենյակների շուրջը։ Շրջանակաձև սյուների միջև երեսուն սենյակներ կային։
Ահա մի դուռ տեսա, որ նայում էր արտաքին գավթի հյուսիսային կողմը։ Չափեց նրա երկարությունն ու լայնությունը,
Նա ինձ հարավային կողմը տարավ։ Ահա մի դուռ տեսա, որ հարավ էր նայում։ Չափեց այն, նաև խցերը, կամարակապերը, կամարները, որոնք նույն չափն ունեին, ինչպես մյուսները։
Ինձ տարավ ներքին դռան գավիթը, որ հարավային կողմն էր նայում. չափեց հարավ նայող դուռը, որ նույն չափն ուներ.
Նա ինձ տարավ տաճար և չափեց նրա կամարը. լայնությունը մի կողմից վեց կանգուն էր, երկարությունը մյուս կողմից՝ վեց կանգուն,
ամբողջ տաճարի և կից շինությունների սենյակների միջև ընկած բաց տարածությունը՝ քսան կանգուն։
շինված էին հարավային կողմում առաջին անցուղու լուսամուտի համեմատ, հարավին դեմ հանդիման, միջանցքների ու հատվածների դիմաց։
Նա ասաց ինձ. «Այն սենյակները, որ հյուսիս են նայում, նաև այն սենյակները, որ հարավ, բաց տարածության կողմն են նայում,- դրանք սրբարանի սենյակներ են, որտեղ Սադովկի քահանա որդիները, որոնք մոտենում են Տիրոջը, ուտում են ամենասուրբ բաները, և այնտեղ պիտի դնեն ամենասուրբ բաները, զոհերը՝ իրենց մեղքերի ու հանցանքների համար, որովհետև սուրբ է այդ տեղը,
Սենյակների դեմ հանդիման տասը կանգուն լայնությամբ ու հարյուր կանգուն երկարությամբ մի անցուղի կար, ճանապարհից մեկ կանգուն ավելի ներս. դրանց դռները դեպի հյուսիս էին նայում։
Իսկ գավիթը, որ տաճարից դուրս է, թո՛ղ այն և մի՛ չափիր, քանի որ այն տրվել է հեթանոսներին։ Նրանք քառասուներկու ամիս սուրբ քաղաքը ոտքի կոխան պիտի դարձնեն։