ԵԶԵԿԻԵԼ 41:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ դռան լայնությունը՝ տասը կանգուն, իսկ դռան խոյակներն այս ու այն կողմերից՝ հինգական կանգուն։ Չափեց նաև դռան երկարությունը. քառասուն կանգուն էր, լայնությունը՝ քսան կանգուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մուտքի լայնությունը՝ տասը կանգուն, դռան կողքի պատերը՝ հինգ կանգուն այս կողմից և հինգ կանգուն՝ մյուս կողմից։ Եվ չափեց տաճարի երկարությունը՝ քառասուն կանգուն, իսկ լայնությունը՝ քսան կանգուն։ |
Սողոմոն արքայի՝ Տիրոջ համար շինած տան երկարությունն էր վաթսուն կանգուն, լայնությունը՝ քսան կանգուն, բարձրությունը՝ քսան կանգուն։
ընդվզեցին ու փակեցին տաճարի դռները, հանգցրին ճրագները, խունկ չծխեցին և զոհեր չմատուցեցին Իսրայելի սուրբ Աստծուն։
Այսպիսով Սողոմոնն սկսեց շինել Աստծու տունը։ Դրա երկարությունը, ըստ հին չափման միավորի, վաթսուն կանգուն էր, իսկ լայնությունը՝ քսան կանգուն։
տունը, պատերը, դռները, ձեղունն ու դրանդիները պատեց ոսկով, իսկ պատերին քերովբեներ քանդակեց։
Խորանի դռան համար մեկ այլ վարագույր կպատրաստես կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։
Վկայության խորանի դռան վարագույրը կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից պատրաստեց՝ ասեղնագործ քերովբեներով։
Նա ինձ բերեց տաճարի դռան առաջ։ Ահա տաճարի արևելյան կողմի վարագույրների տակից ջուր էր դուրս գալիս և հոսում դեպի արևելք, որովհետև տաճարի ճակատային մասը դեպի արևելք էր նայում. իսկ ջուրը գալիս էր տաճարի հյուսիսային կողմից՝ աջից դեպի զոհասեղանի կողմը։