Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 41:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

անկյուններն ու կամարները, առաստաղները երեք կողմերից վանդակապատ լուսամուտներ ու լուսանցույցներ ունեին՝ նայելու համար։ Թե՛ տաճարը և թե՛ առհասարակ նրա առաստաղները, հատակից մինչև լուսամուտները, տախտակապատ էին։ Լուսամուտները երեքտակ էին՝ նայելու համար,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

շեմերը, պատուհանները և վերնասրահները՝ երեքն ամբողջովին շուրջանակի մինչև շեմերը տախտակապատ էին գետնից մինչև պատուհանները, իսկ պատուհանները ծածկված էին

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 41:16
14 Խաչաձեւ Հղումներ  

Նրա պատերը ներսից երեսապատեց եղևնափայտով. հատակից մինչև պատերն ու գերանները ներսից շուրջանակի փայտով երեսապատեց։ Տան ներքին մասը դրվագեց մայրի փայտով,


Եվ կառուցեց գաղտնի դիտելու պատուհաններ։


Մեծ սրահը երեսապատեց մայրու փայտով ու պատեց մաքուր ոսկով, վրան քանդակեց արմավենիներ ու շղթայաձև զարդեր։


Կանչողների ձայնից դռան դրանդիները ցնցվեցին, ու տունը լցվեց ծխով։


Տիրոջ փառքը տաճարի նախագավթից դուրս ելավ ու քերովբեների վրա նստեց։


Գաղտնի լուսամուտներ կային ինչպես խցերի վրա, այնպես էլ գավթի ներքին դռան կամարներին՝ չորս կողմը։ Նաև լուսամուտներ մյուս կամարներին՝ ներսից ու դրսից։ Կամարների վերևում՝ այս ու այն կողմերից, արմավենիներ կային։


Նրա լուսամուտներն ու շրջանակաձև կամարներն էլ առաջինի լուսամուտների ու կամարների նման էին. երկարությունը հիսուն կանգուն էր, լայնությունը՝ քսանհինգ կանգուն։


Մտավ այն դռնից, որ արևելք էր նայում և ուներ յոթ աստիճաններ։ Չափեց դռան վեցական կամարների խցերը.


Չափեց նաև խորշերի դիմաց, տաճարի հետևում գտնվող անջրպետի երկարությունը. այդ տարածությունը և այս ու այն կողմերի խորշերը հարյուր կանգուն երկարություն ունեին։ Արտաքին տաճարը,


ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ Ամբողջ տաճարի վրա՝ շուրջբոլորը, ներսից ու դրսից,


նկարազարդված ըստ ներքին սրահի դռան օրինակի։ Դրանք չորս կողմը սյուներ ունեցող արտաքին սրահի նման էին՝ երեք հարկերը դեմ առ դեմ դասավորված։


«Միայն ձե՞զ համար կլինի ժամանակ՝ գմբեթավոր տներում բնակվելու, իսկ իմ տունն ավերակ է»։


Այժմ աղոտ ենք տեսնում, ասես հայելու միջով, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմ հանդիման։ Այժմ մասնակի եմ ճանաչում, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես ինքն է ճանաչում ինձ։