Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 39:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսրայելի տունն է թաղելու նրանց, որպեսզի մաքրվի երկիրը։ Յոթ ամիս շարունակ

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Իսրայելի տունը յոթ ամիս պիտի թաղի իրենց՝ երկիրը մաքրելու համար։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 39:12
7 Խաչաձեւ Հղումներ  

«Այն օրը Գովգին Իսրայելի երկրում գերեզմանի համար տեղ եմ տալու, Մեռյալ ծովից արևելք, որ փակելու է ուղևորների ճանապարհը։ Այնտեղ թաղելու են Գովգին ու նրա ողջ զորքը, և այդ գերեզմանը կոչվելու է Գեհ։


Եվ այդ պատճառով մարդիկ են հավաքելու, որպեսզի գնան շրջեն երկրով մեկ, թաղեն նրանց, ովքեր մնացել են երկրի երեսին և յոթ ամիս շարունակ այն մաքրեն։


Քաղաքի անունն էլ Գերեզման է կոչվելու, և երկիրը մաքրվելու է։


«Նա, ով կդիպչի մեռած մարդու, անմաքուր թող համարվի յոթ օր։


Տան մեջ մեռնող մարդու մասին օրենքն այս է. ով մտնի այդ տունը, և ինչ որ կա այդ տան մեջ, անմաքուր թող համարվի յոթ օր։


Ով դաշտում սպանված կամ մեռած մարդու, կամ մարդու ոսկորի կամ գերեզմանի դիպչի, յոթ օր թող պիղծ համարվի։


ապա նրա մարմինը ծառի վրա թող չմնա. նույն օրն իսկ կթաղեք նրան, որովհետև Աստծուց անիծված է նա, ով կախված է ծառից։ Մի՛ պղծեք այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն»։