Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 39:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 «Այն օրը Գովգին Իսրայելի երկրում գերեզմանի համար տեղ եմ տալու, Մեռյալ ծովից արևելք, որ փակելու է ուղևորների ճանապարհը։ Այնտեղ թաղելու են Գովգին ու նրա ողջ զորքը, և այդ գերեզմանը կոչվելու է Գեհ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 «Եվ այն օրը ես Իսրայելում իբրև թաղման վայր Գոգին պիտի տամ Անցորդների ձորը՝ ծովի արևելքում։ Այն փակելու է անցորդների ճանապարհը, որովհետև այնտեղ պիտի թաղեն Գոգին ու նրա ամբողջ բազմությանը և կոչեն “Գոգի բազմության ձոր”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 39:11
10 Խաչաձեւ Հղումներ  

Իրենց կախարդություններով նույնը փորձեցին անել նաև եգիպտացի գիտունները, որպեսզի մժեղ հանեն, բայց չկարողացան։ Եվ մժեղը տարածվեց մարդկանց ու անասունների վրա։


«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր Գովգի ու Մագովգի երկրի դեմ, Ռոսմեսոքի ու Թոբելի իշխանի դեմ և մարգարեացի՛ր նրա վերաբերյալ, ասա՛ նրան.


փայտ չեն վերցնելու դաշտերից, փայտ չեն կտրելու անտառներից, այլ զենքերն են այրելու կրակի մեջ։ Ավարի են ենթարկելու նրանց, ովքեր իրենց էին ավարի ենթարկում, կողոպտելու են նրանց, ովքեր իրենց էին կողոպտում”,- ասում է Տերը՝ Աստված։


Իսրայելի տունն է թաղելու նրանց, որպեսզի մաքրվի երկիրը։ Յոթ ամիս շարունակ


Ամեն ոք, ով անցնի երկրով և երբ մարդու ոսկոր տեսնի, նրա մոտ պետք է որևէ նշան անի, մինչև որ թաղողներն այն թաղեն Գեհի՝ Գովգի գերեզմանի մեջ։


Արևելյան սահմանը կսկսվի Ավրանի և Դամասկոսի սահմանագծից և կձգվի դեպի հարավ։ Հորդանան գետը բնական սահման կլինի Գաղաադի և Իսրայելի միջև, հյուսիսային կետից մինչև Արմավենիների քաղաքը Մեռյալ ծովի մերձակայքում։ Այս կլինի արևելյան սահմանը։


Այդ վայրը կոչվեց Ցանկության գերեզմաններ [𝕸 Կիվռոտ-Հատտաավա], որովհետև այնտեղ թաղվեցին ոչ ժուժկալ ժողովրդից շատերը։


Այս սահմանագիծը Սեպփամարից թող ձգվի մինչև Բեղա՝ Աղբյուրների արևելյան կողմը, ապա Բեղայից թող իջնի մինչև Քեներեթի ծովի արևելյան կողմը։


Եվ մինչ ժողովուրդը խռնվում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խոսքը, նա կանգնած էր Գեննեսարեթի ծովակի ափին։


Այնուհետև Հիսուսը Գալիլեայի՝ Տիբերական ծովի հանդիպակաց կողմն անցավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ