Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 35:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ավերակի ու անապատի եմ վերածելու Սեիր լեռը, նրա վրայից վերացնելու եմ մարդ ու անասուն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սեիր սարը ես ամայի ու ավերակ պիտի դարձնեմ և նրանից պիտի վերացնեմ եկողին ու գնացողին։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 35:7
10 Խաչաձեւ Հղումներ  

Եդովմն անապատ պիտի դառնա, ամեն ոք, ով անցնի նրա միջով, պիտի զարմանա ու սուլի նրա կրած բոլոր աղետների համար։


Նրա վրայով մարդու ոտք չի անցնելու, նրա վրայով ոչ էլ անասունի կճղակ է գնալու, և քառասուն տարի չի բնակեցվելու։


Երկիրն ավերի ու կործանման եմ մատնելու, և ոչնչանալու է նրա զորության ամբարտավանությունը։ Ամայի են դառնալու Իսրայելի լեռները, որպեսզի չլինի թե որևէ մեկն անցնի դրանցով։


ու ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես քո դեմ եմ, ո՛վ Սեիր լեռ։ Ձեռքս մեկնելու եմ քո դեմ և քեզ անապատի եմ վերածելու. ավերվելու ես,


ահա դրա համար էլ, կենդանի եմ ես,- ասում է Տերը՝ Աստված,- քանի որ դու արյամբ մեղանչեցիր, արյունն էլ հալածելու է քեզ. այն արյունը, որ ատեցիր, հենց նույն արյունն էլ հալածելու է քեզ։


Լեռներդ լցնելու եմ քո խոցվածներով, նաև բլուրներդ ու ձորերդ, և սրից խոցվածներն ընկնելու են քո բոլոր դաշտերում։


Քեզ հավիտենապես ավերակ եմ դարձնելու, և քո քաղաքներն այլևս չեն վերաշինվելու։ Եվ կիմանաս, որ ես եմ Տերը։


իսկ Եսավին ատեցի և նրա լեռները ամայացրեցի և նրա երկիրը տվեցի շնագայլերին։